Միայն քահանայական օծում և ձեռնադրություն ունեցող հոգևորականին,որը կարող է լինել և՛ ամուսնացյալ, և՛ կուսակրոն, այսինքն` քահանա, աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս, պատրիարք և կաթողիկոս: Նրանք առաքյալների իրավահաջորդներն են, և Տիրոջ կենդանի խոսքի համաձայն`բացառապես նրանց է տրված մարդկանց մեղքերն արձակելու կամ կապելու իշխանությունը.
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում:
Եվ ինչ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում»(Մատթ.18:18): 
Երբ մեր Տերը Հարությունից հետո երևաց Իր աշակերտներին, մարդկանց մեղքերին թողություն տալու իշխանություն տվեց նրանց` ասելով.
«Առեք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, ապա ներված կլինեն,
եթե մեկի մեղքերը չներեք, ապա ներված չեն լինի»(Հովն.20:22-23):

«100 ՀԱՐՑ ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հարց (49)
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՆԻ՞ ՏԵՍԱԿ ԿԱ.
Երկու` անհատական և ընդհանրական:

«100 ՀԱՐՑ ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հարց (50)
Ո՞ ՐՆ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Անհատական կամ առանձնական խոստովանության ժամանակ մարդ գնում է քահանայի մոտ, նրան խոստովանում իր գործած մեղքերը, որի վերջնական արդյունքում մեղքերի թողություն է ստանում հոգևորականից հատուկ 
բանաձևի միջոցով:Ապա միայն դրանից հետո նրան թույլատրվում է մոտենալ 
Ս.Հաղորդության: Անշուշտ անհատական խոստովանությունը վկայում է տվյալ մարդու հոգևոր բարձր գիտակցության մասին. չէ՞ որ մարդկայնորեն դժվար է գնալ և մեզ նմանին պատմել մեր մեղքերը և գործած հանցանքները: 
Խրախուսելի է, որ հատկապես ծանր մեղքերի դեպքում քրիստոնյան 
անպայման անհատական խոստովանության գնա և ոչ թե ընդհանրական: 
Մեկ բան էլ` ներվում են բոլոր այն մեղքերը, որոնք մենք խոստովանում ենք:

Զաքարիա Վարդապետ Բաղումյան

«100 ՀԱՐՑ ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել