Մենք վիրտուալ սերունդ ենք,
Վռազ-վռազ, ոգևորված
Գրանցվում ենք` ուր պատահի:
Ու մեր բոլոր վիրտուալ ես-երին
Ղեկավարում ա նույն հիմարը,
Որ իր ռեալ կյանքից էլ գլուխ
Չի հանել: Ու հիմա կոմպի
Հետևում թաքնված իր ստեղծած
Մարիոնետներին ա ուղարկում
Մարտի` այլ մարիոնետների դեմ,
Ու արդեն ամեն մանր հաղթանակը`
Ոնց որ Տրոյան գրավես, ամեն մանր
Խնդիրը` ողբերգություն:
Ամենահետաքրքիրը multiple suicide-ի,
Սեփական թաղումը կազմակերպելու,
Վրեդ լացողներին ճանաչելու
Վիրտուալ հնարավորությունն ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել