Հարկավոր է դրական կերպով ընկալել իմ գրվածքը ու խորհրդածել այս ամենի մասին՝ փորձելով լուծումներ գտնել....

Այս մի քանի տարվա ընթացքում Մայր Աթոռում տեղի են ունեցել մի քանի ժողովներ, որոնք ոչ մի փոփոխություն չեն բերել եկեղեցու թէ արտաքին և թէ ներքին կյանքին, աստվածաբանական ընկալմամբ: Եկեղեցին այսօր հազարավոր հարցեր ունի իր առջև, որոնց հարկավոր են պարզ ու հստակ պատասխաններ: Ես չեմ հասկանում, վերջի վերջո պետք է շարժվենք ու մի լուրջ ժողով կազմակերպենք Մայր Աթոռում: Ի՞նչ ժողովի մասին է խոսքը, երբ չկան աստվածաբններ, չկան գրված գրքեր, չկան դասախոսություններ դրանց մասին: Ի՞նչի մասին է խոսքը, երբ աստվածաբանները ազգագրագետներ են, որոնք նույնիսկ չգիտեն աստվածաբանություն բառի իմաստն ու նշանակությունը իր խորը ընկալմամբ:
Արդեն ժամանակն է, որ Եկեղեցի ակտիվ հանդես գա իր խոսքով ու որոշում կայացրած փաստաթղթերով, այսինքն իր ամեն որոշում հրպարակվի ու մատչելի լինի բոլորին: Ես ոչ մի լուրջ հարցի պատասխան չեմ կարդացել կապված եկեղեցու դավանանքի, ծեսի, ավանդության, Ս. Գրքի, Հայտնության, Մաշտոցի, Կրոնական ազատության, հովվական հարցերի շուրջ: Փոխարենը միայն նկարներ եմ տեսնում, մեկ էլ Վեհի խոսքը, որ իմ վերը բերածի հետ կապ չունի, ամենից կարևորը Վովա Գասպարյանի նկարը հատուկ ընդգծված կերպով: Լավ, երբ ենք վերը նշված հարցերին լրջորեն մոտենալու ու բավարար պատասխաններ տալու: Ազգային ավանդությունից ենք խոսում, բայց ոչ մի գումար չենք տրամադրում մարդկանց ուսումնասիրելու, թարգմանելու, հրատարակելու, գրելու և պրպտելու: Ինչ օգուտ ունի եկեղեցիների կառուցումը, եթե չկա գիտական կյանք ու աստվածաբանություն այս բառն անգամ լրջորեն չենք սահմանել: Եկեղեցու զարգացումը միայն ու միայն աստվածաբանությունից է կախված: Գիտություն, որ դինամիկ է պահում եկեղեցու կյանքը, հոգևորական և հավատացյալ կապը: Նաև պետք է լինի ազատ ստեղծագործելու դաշտ ու այդ հնարավորություն պետք է ստեղծվի: Այս միջավայրում է, որ պետք է սահմանվի ինչ է եկեղեցին, ինչպես հասկանալ փրկությունը, հասարակություն եկեղեցի կապ, հավատքը և այլն: Այս հարցերին մենք պատասխան չունենք ու չենք են փորձել տալ ու այս անորոշ վիճակը մի օր իր դառը պտուղներ է տալու, ինչ դեմ անհար է լինելու պայքարելու, քանի որ ինտելեկտուալ խավը կլիքի մեր եկեղեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել