Լյովիկ Զուրաբյանը փոխարենը մեղադրելու և լուտանքներ հնչեցնելու հայկական պատվիրակության և նրա ղեկավարի հասցեին, թող նախ նշեր, թե ինքն ինչ է արել, որպեսզի մի բանով նպաստեր նախագծի որոշման կասեցմանը` ԵԽԽՎ- ում: Չէ որ ինքն էլ նույն պատվիրակության անդամ է: Պատասխանատվությունից խուսափելը միշտ ամենահեշտ գործն է, ինչը ցավոք դարձել է մեր ընդդիմադիրների գործելաոճ: Իսկ հայկական պատվիրակությունը` ի դեմս իր ղեկավարի , բավական արժանապատվորեն է իրեն պահել, կարծում եմ : Բոյկոտելը ամենաճիշտ որոշումն էր, առավել ևս երբ անջատում են խոսափողը և հնարավորություն չեն տալիս սեփական տեսակետը ներկայացնելու` բացառապես ցուցաբերելով ուղղորդված վերաբերմունք հայկական պատվիրակության նկատմամբ: Իսկ Հերմինե Նաղդալյանը դեռ էն գլխից հայտնի է իր դիվանագիտական հմտություններով հենց այդ նույն ամբիոնում, չմոռանանք, որ 10 տարի այդ կառույցի անդամ է եղել, և իր օրոք ու իր ջանքերով էր կասեցվել նաև հայտնի պատմաբանների հանձնաժողով ստեղծելու որոշումը: այնպես որ չի կարելի ամենը մոռանալ և միայն մեկ քավության նոխազ փնտրելով` ամենը բարդել անհատի վրա, ով համենայն դեպս իր ուժերի ներածի չափով արել է ամեն բան` որոշումը չեղյալ հայտարարելու համար:: Չեք կարծում, որ պատճառներն այստեղ ավելի խորքային են և գլոբալ: Մտածեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել