Neonews.am-ը գրում է․

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը պնդում է, որ Չեչնիան «կենդանի» դրոշի ստեղծման համաշխարհային ռեկորդ է սակմանել: Այս մասին նա գրել է իր ինստագրամյան էջում:

«Այսօր Գրոզնիում «կենդանի» պետական դրոշի ստեղծման ու դրանում ներգրավված մարդկանց թվով համաշխարհային ռեկորդ է սահմանվել: Ռուսաստանի և Չեչնիայի դրոշների երկարությունը գերազանցել է 2000 մետրը, իսկ այդ ակցիային մասնակցել է ավելի քան հարյուր հազար եիտասարդ տղա և աղջիկ: Նրանք իրենց աջակցությունը ցուցաբերեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և շնորհավորեցին ծննդյան օրվա կապակցությամբ»,- հայտնել է Կադիրովը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գրոզնիի կենտրոնում կազմակերպվել է երթ Պուտինի ծննդյան օրվա առթիվ:Նշվում է, որ մասնակիցները կրում էին Ռուսաստանի և Չեչնիայի մինչև 600մ երկարության հասնող դրոշները և վանկարկում «Ռուսաստան» և «Չեչնիա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել