Առաջարկում եմ անհապաղ դադարեցնել ու բացառել բոլոր տեսակի նյութերը` ռամիլի սպանության առնչությամբ: Զգացմունքային կտրվածքով դա ըմբռնելի է, սակայն հասկանալի է, որ Հայ քրիստոնյան ընդունակ չէ այդ ոչնչության վրեժխնդրությանը: Պարզապես չպետք է անտեսել, որ գործնականում հենց ադրբեջանն է մտմտում այդ ,,օգտագործված,, վիժվածքի սպանության մասին, որպեսզի դա վերագրի մեզ: Այնուհետև, փորձելու է ստորաբար լուծել բոլոր
խնդիրները` ա) ապացուցել, որ հայերն ի սկզբանե էթնիկական հողի վրա ձգտում էին սպանել իրենց ազգային հերոսին, բ) հիմնովին արդարացնել ներման որոշումը, գ) բարձրացնել միջազգային հիստերիա և կտրուկ վերանայել տալ ձևավորված կարծիքները:
Մարդու իրավունքի հանձնակատարից պետք է պահանջել, որպեսզի վերջինս ի գիտություն ընդունի այս տարբերակը և պահանջի ապահովել անհրաժեշտ անվտանգություն: Պարադոքս է, բայց փաստ, մենք պետք է փորձենք հնարավորինս կանխել այդպիսի զարգացումները: Ընդհանրապես այս վարկածը պետք է լայն շրջանառության մեջ դնել, որպեսզի ազերիները ինչ-որ տեղ զգուշանան, այլապես կարող են դեպքերը զարգանալ իրենց խորամանկ հաշվարկներով...

ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել