Haytni.com-ը գրում է․

Հայաստանից երկար ժամանակ հեռացած Անի Թովմասյանը՝ նույն ինքը Շպռօտը, թեև մեր երկրի սահմաններից դուրս է, բայց զբաղվում է երաժշտական գործունեությամբ: Արդեն բավականին ժամանակ է, ինչ Անին ԱՄՆ-ում է, թեպետ նոր է հասկացել, որ հայրենիքից լավ տեղ չկա: Հայտնի.com-ը զրուցեց երգչուհու հետ իր ներկայիս գործունեության և ապագա պլանների մասին:                                                                      

-Անի, Հայաստանի կարոտը չե՞ք զգում, օտարի հողը արդյո՞ք փոխարինել է հայաստանյան օդն ու ջրին:                

 -Իհարկե, զգում եմ, ամեն օր ավելի ու ավելի եմ կարոտում Հայաստանը: Հոգու ջուրը սնունդ է, մարդկանց ժպիտը թույն է:                                                        

-Ե՞րբ մտադրություն ունի վերադառնալու Շպռօտը, ի՞նչ կա օտարի հողում, որ չի բավականեցնում Հայրենիքում:

-Շաատ եմ կարոտում Հայաստանը: Ինձ թվում է, մի օր կգժվեմ, տոմս կպատվիրեմ ու կփախչեմ ԱՄՆ-ից:     

-Ի՞նչ սպասելիքներ ունենա հանդիսատեսը Անիից: Նոր բում չի՞ սպասվում:    

-Տեսահոլովակ շուտով կունենամ, ներկայումս մոնտաժային աշխատանքներն են ընթանում, ուղղակի շատ ձգձգվեց, բայց հուսամ շուտով կավարտենք:

 -Հայաստանում ամենից շատ ինչը՞ կամ ու՞մ եք կարոտել:  

-Ամենից շատ մայրիկիս եմ կարոտում, ի դեպ ում ծննդյան օրը հոկտեմբերի 5-ին էր: Շատ եմ զգում մամայիս կարիքը:

-Ներկայումս հետևում եք հայկական շոու-բիզնեսի իրադարձություններին: Եթե այո, ապա ո՞ւմ կառանձնացնեիք իր երաժշտական ճաշակով:    

-Անկեղծ ասած չեմ հետևում հայկական շոու-բիզնեսին: Միայն կատակերգություներին եմ հետևում՝ Հովհաննես Ազոյանի և Արսեն Գրիգորյանի մասնակցությամբ, իսկ Կարգին հաղորդումն իմ դեղն է դարձել: Նաև Վիտամին ակումբի տղաներին եմ հաճույքով դիտում:

-Անձնական կյանքում փոփոխություններ չկա՞ ն դեռևս:

-Անձնական կյանքում ոչ մի փոփոխություն: Բոլորին քաջ հայտնի է, որ հայ երգչուհիները դժբախտ են:

-Շպռօտը դե՞ մ կլինի, եթե իր երեխաներն էլ ընտրեն երգարվեստի ուղին:

-Տա Աստված երեխաներ ունենամ, թող երգարվեստի ուղին ընտրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել