Ես չգիտեմ ներկա դրությամբ Արցախի անկախութունը ցանկացողները ինչ կերպ են էտ ամենը պատկերացնում, բայց էտ վերջին հաշվով պետքա բերի նրան, որ Արցախը դառնա ՀՀ ՄԱՐԶ... Հասկանալա պետք, որ 88-ի շարժումը, առավել ևս` պատերազմը մղվելա նրա համար, որ Արցախը վերջնական հաշվով միավորվի ՀՀ-ին... Անկախության պահանջը 90-ականներին ընդամենը քաղաքական տակտիկա էր, որը Տեր-Պետրոսյանի շնորհիվ բերեց նրան, որ Արցախը ընդգրկվեց բանակցություններում որպես 3-րդ լիիրավ անդամ... որը, բնականաբար կրկնակի առավելություններ էր տալիս մեր կողմին` բանակցություններում արդյունքների վրա ազդելու համար... Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, քոչարյանի թեթև ձեռքով Արցախը դուրս մղվեց բանակցություններից, իսկ վերջին հաշվով` Արցախի ժողովրդի ինքորոշման խնդիրը վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի... 
Ես վստահ եմ, որ Արցախը մի օր աշխարհի կողմից ընդունվելուա որպես անկախ պետություն, ուղղակի ես չէի ուզի, որ նա քարտեզի վրա այդպես էլ մնար որպես առանձին պետություն` ՀՀ-ից անկախ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել