Յուրաքանչյուր գրող իր ռազմավարությունն է մշակում դատարկ էջերի հետ իր ամենօրա պայքարում հաղթելու համար։ Սա պատահում է ոչ միայն սկսնակների հետ, այլև արդեն իսկ փորձառու գրողների հետ։ 
Բացի իրենց տաղանդից, գրելու հմտություններից ու մտքերից, մեծագույն  հանճարներն աշխարհի հետ կիսվում են ստեղծագործելու հանդեպ ունեցած իրենց մեծ կրքով։
Հավատաք դրան, թե ոչ, շատ գրողներ՝ բառերը թղթին հանձնելու համար բավականին տարօրինակ սովորություններ  են ձեռք բերել։ 
Գրողներից շատերին հաջողվում էր առանձնանալ ու տարբերվել մյուսներից հենց այս սովորությունների շնորհիվ։

 1  Պառկած ստեղծագործել

Twain_writing_in_bed_jpg_600x458_q85

Շատ գրողներին պառկելն օգնում էր կենտորնանալ գրելու վրա ու օգնում ավելի կրետաիվ մտածել։ Նրանք կարողանում էին ոգեշնչանք գտնել ու թղթին հանձնելու համար ճիշտ բառերն ընտրել հարհմարավետ իրենց անկողիններում տեղավորված վիճակում։ Այս սովորություն ունեցող գրողնների թվին են պատկանել Մարկ Տվենը, Ջորջ Օրվելը, Էդիթ Ուարթոնը, Վուդի Ալենը և Մարսել Պրոսթը։ Իսկ ամերիկացի հեղինակ Թրումեն Կապոտը նույնիսկ հայտնի է որպես «ամբողջական հորիզոնական գրող» մականվամբ, քանի որ նա չէր կարողանում մտածել կամ գրել, եթե պառկած չէր։

 2  Կանգնած ստեղծագործել

Hemingwaywriting1

Ի տարբերություն առաջին կետի, այս դեպքում գրողները նախընտրում են ուղղահայաց վիճակում ստեղծագործել։ Կանգնած ստեղծագործել նախընտրող գրողներից են եղել Հեմինգուեյը, Չարլզ Դիքենսը, Վիրջինիա Վուլֆը, Լյուսիս Քերոլ և Ֆիլիպ Ռոթը։

 3  Ստեղծագործել ինդեքսային քարտերի վրա

vladimir-nabokov-writing-draft-on-index-cards

Լոլիտա, Անգույ կրակ, Ադա ստեղծագործությունների հեղինակ Վլադիմիր Նաբուկովը իր բոլոր ստեղծագործությունները գրել է ինդեքսային քարտերի վրա, որոնք պահում էր արկղերի մեջ։ Գրելու այս մեթոդն օգնում էր նրան տեսարաններն առանձին-առանձին գրել, այնուհետև դրանք ցանկացած ձևով դասավորել ու վերադասավորել։ Նա նաև քարտերն իր բարձի տակ էր պահում, այնպես, որ յուրաքանչյուր պահի կարողանար մտքերը գրի առնել։

 4  Գունային կոդավորման մեթոդ

Alexandre-Dumas2

Ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյուման իր ստեղծագործությունները գունային կոդավորման մեթոդով էր գրում։ Սա կարող է փոքր ինչ դժվար լինի պատկերցնել, սակայն նա իր ստեղծագործությունների համար որոշակի գույներ էր ընտրում ըստ թեմատիկայի. այսպես օրինակ՝ կապույտը գեղարվեստական վեպերի համար էր օգտագործվում, վարդագույնը՝ ոչ գեղարվեստական ստեղծագործությունների, կամ հոդվածների համար, իսկ դեղինը՝ պոեզիայի համար։ 

 5  Գլխիվայր կախվել

Dan Brown

Գլխիվայր կախվելը կարծես թե օգնում է գրողներին վերադարձնել մուսային։ Համենայն դեպս այդպես է վկայում Դեն Բրաունը՝ պնդելով, որ դա օգնում է նրան հանգստանալ ու ավելի լավ կենտրոնանալ իր ստեղծագործության վրա։ Որքան ավելի շատ է նա դա անում, այնքան ավելի հանգիստ է զգում ու ոգեշնչվում։
«Դա Վինչիի ծածկագրերը» գրքի հեղինակի մեկ այլ տարօրինակ սովորություն է գրասեղանին ավազի ժամացույց պահելը։ Ամեն ժամը մեկ նա մի կողմ է դնում գրիչն ու սկսում Ֆիզիկական վարժություններ անել։ 

 6  Մերկ ստեղծագործել

Victor Hugo

Եթե դժվարանում եք մինչև նշված վերջնաժմկետը ավարտին հասցնել ստեղծագործությունը, կարող եք  փորձել Վիկտոր Հյուգոյի տարօրինակ սովորությունը, որն օգնում էր նրան ավելի լավ ու արդյունավետ ստեղծագործել։ Հյուգոն ստեղծագործում էր մերկ վիճակում։
Հայտնի է, որ երբ նա գրում էր իր «Փարիզի ասվածամոր տաճարը» ստեղծագործությունը, նա չէր հասցնում ավարտին հասցնել այն ըստ նախատեսված ժամանակի, այդ իսկ պատճառով նա իր սպասավորին խնդրել էր պահել իր շորերն այնպես, որ չկարողանա դուրս գալ տնից։ Նույնիսկ ցուրտ օրերին Հյուգոն մերկ, պարզապես սավանով ծածկված էր ստեղծագործում։

 7  Մեծ քանակությամբ սուրճ խմել

Honore de Balzac.jpg

Ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակը կրեատիվ ստեղծագործելու իր կարողությունը վերականգնելու համար օրեկան մինչև 50 բաժակ սուրճ էր խմում։ Շատ հետազոտություններում նշվում է այն մասին, որ իր «Մարդկային կատակերգություն» ստեղծագործությունը գրելիս Բալզակը հազիվ էր քնում։ Բալզակից բացի սուրճից կախվածություն ունեցող մեկ այլ գրող էր Վոլտերը, ով հայտնի է, որ օրեկան մինչև 40 բաժակ սուրճ էր խմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել