Կանացի իմաստությունը փոխանցվում է սերնդեսերունդ: Սակայն ժամանակը կանգ չի առնում: Իմաստությունը փոխակերպվում է և ձեռք է բերում մի փոքր այլ ձև: Յուրաքանչյուր հոգատար մայր փորձում է  պաշտպնել դստերը պոտենցյալ սխալներից և ցանկանում է նրան տալ այնպիսի խորհուրդներ, որոնք նրան պետք կլինեն ամբողջ կյանքի ընթացքում: Ահա 50 լավագույն հրահանգները ժամանակակից մոր կողմից, ժամանակակից աղջիկներին:

1. Լավագույն զարդարանքը ժպիտն է:

2. Ընտրիր երաժշտության այն ժանրը, որը քեզ հոգեհարազատ է: Մի լսիր նրանց, ովքեր ասում են, թե չեն հասկանում` ինչպես կարելի է դա լսել:

3. Մի չարախոսիր այլ կանանց հետ: Դուք դեռ առիթ կունենաք միասին ղեկավարել աշխարհը:

4. Թույլ մի տուր տղամարդուն համոզել քեզ այն բանում, որ բավականին ուժեղ է` քեզ ամբողջովին փոխելու համար:

5. Եթե նույնիսկ նա քո փոխարեն վճարել է ռեստորանում, հիշիր, դա նրա ընտրությունն է, և դու նրան ոչինչ պարտք չես:

6. Ձգտիր տեսնել և ճանաչել ամբողջ աշխարհը:

7. Համոզվիր, որ քո կյանքը նույնքան հիասքանչ է, ինչպիսին ցույց ես տալիս ուրիշներին` Instagram-ի հղումներում:

8. Մի ժպտա, եթե չես ցանկանում:

9. Մենք բոլորս էլ մարդիկ ենք:

10. Թույլ մի տուր տղամարդկանց արտահայտել իրենց հիացմունքը, երբ փողոցում հանդիպում են ձեզ: Տուր արժանի հակահարված:

11. Դու չես կարող դառնալ ավելի լավը, քան կաս: Դու այնպիսին ես, ինչպիսին կաս:

12. Քո հաջողությունը իմ հաջողությունը չէ: Ամեն ինչ միայն քո ձեռքերում է:

13. Նույնիսկ եթե բարձրահասակ ես, երբեմն օգտագործիր բարձրակրունկ կոշիկներ:

14. Մեկե, կցանկանայի կարդայիր «Ջեյն Էյրը»:

15. Սակայն երբեէ մի կարդա «Մոխրագույնի 50 երանգները»: Դա իսկական անհեթեթություն է: Մնացած ամեն ինչը` քո ցանկությամբ:

16. Խնդրում եմ, նայիր «Ընկերներ» սերիալի գոնե մեկ սերիան:

17. Պահիր հին տոմսերը:

18. Քնելուց առաջ միշտ լվացվիր:

19. Ոտքից գլուխ դուխիներ մի ցանիր:

20. Լողա հագուստով:

21. Լողա առանց հագուստի:

22. Հավատա պահապան հրեշտակներին:

23. Երբ թարթիչ է ընկնում, երազանք պահիր:

24. Ամեն ինչում եռանդուն եղիր:

25. Երբեք քո առաջ սահմանափակումներ մի դիր:

26. Քո սեքսուալությունը չի բնորոշում բարոյականությանդ մակարդակը:

27. Կյանքում գոնե մեկ անգամ գնա երաժշտական փառատոնի:

28. Մի հագնվիր այնպես, ինչպես պահանջում են մոդայի քննադատները, հագնվիր այնպես, ինչպես նրանք:

29. Եթե քո աշխատանքը և որևէ ոլորտում ունեցած հաջողությունները ճնշում են տղամարդուն, նա քեզ արժանի չէ:

30. Քո նշանակությունը չի որոշվում հասակով, արտաքինով կամ շարժուձևով:

31. Քո կյանքի ամենալավ ժամանակահատվածը ոչ թե դպրոցական տարիներն են, այլ ուսանողական:

32. Պարիր ականջակալներով, ասես սենյակում ոչ ոք չկա:

33. Գտիր նրան, ում հետ ի սրտե կարող ես ծիծաղել:

34. Փորձիր բոբիկ քայլել:

35. Միամիտ մի եղիր:

36. Հավատա հրաշքների:

37. Մի զղջա ունեցած տխուր պահերի համար: Այլապես ինչպե՞ս կարող ես գնահատել այն օրերը, երբ դու քեզ իսկապես երջանիկ ես զգում:

38. Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի:

39. Երբեմն հաճույքի համար մի գավաթ սուրճ խմիր:

40. Անզիջում անկեղծ եղիր:

41. Վաղ արթնացիր:

42. Շրջապատիր քեզ հոգեպես գեղեցիկ և պայծառ մարդկանցով:

43. Հիշիր, որ ոչ ոք չի կարող մտածել ճիշտ այնպես, ինչպես դու:

44. Երբեք ոչնչից մի հրաժարվիր` ավելիի ձգտումով:

45. Դառը ճշմարտությունը քաղցր ստից լավ է:

46. Միշտ ասա «Ես սիրում եմ քեզ» նրանց առաջ, ովքեր հեռանում են:

47. Երբեք բաց մի թող շրջապատի գեղեցկությունը լուսանկարելու հնարավորությունները:

48. Երբ դու երջանիկ պահեր ես ապրում, վայելիր դրանք:

49. Ամեն ինչում գեղեցկություն փնտրիր:

50. Թույլ մի տուր վախերին զրկել քեզ ինչ-որ բանից:

Ամեն ինչ պարզ և տեսանելի է, սակայն մայրական տեսանկյունից իմաստուն: Պատմիր այս ժամանակակից խորհուրդների մասին ուրիշներին, դրանք նրանց անպայման պետք կգան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել