Հայաստանի Հանրապետությանը կարծեք թե մարզպետտներ չեն գալիս։ Վերչին շրջանում արծարծվեց Հայաստանի մի քանի մարզպետների անունները, որոնք այս կամ այն կերպ խառնված էին պետական պաշտոնյաին ոչ հարիր տարբեր «գործերում»։
Վերոնշյալ մարզպետների շարքին է պատկանում նաև Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը։ Չնայած իր երիտասարդ տարիքին նորաթուխ մարզպետը արդեն երկար տարիներ է ինչ «չալաղաջ» պաշտոնների է։ Հետաքրքրական է, որ չնայած նրան, որ Արամ Հարությունյանը մասնագիտությամբ ինժեներ է, քաղշիննախարարի պաշտոնը «հանձնելուց» հետո, երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ Բնապահպանության նախարարի պաշտոնը, որի կառավարման տարիներին ՀՀ բնապահպանությունը ոչ թե պահպանվել այլ՝ աղետվել է, գերատեսչությունը օր օրի նորանոր ձախողումներ է գրանցել, և դրա պատճառը ոչ այնքան նա էր, որ Հարությունյանը մասնագիտությամբ ինժեներ է և չի տիրապետել գերտեսչության հիմնարար գործառույթներին այլ նաև նա, որ դրան զուգահեռ բնապահպանությունից գլուխ չհանող նախարարի օրոք անբարեխղճորեն մսխվել են ՀՀ գրեթե բոլոր բնական պաշարներով հարուստ հանքերը։ 
Հիմա էլ ինժեները Կոտայքի մարզպետ է նշանակվել և շարունակում է նույն տեմպերով։ Կոտայքի մարզպետարանի կայքը ամեն օր մի նոր նյութ է դնում՝ գովերքելով մարզպետին, որոնցից է նաև վերջերս Զովունի համայնք կատարած նրա այցելությունը, որտեղ մեր հայրենակիցների տված հարկերի շնորհիվ ձևավորված բյուջեից դուրս գրված գումարով վերանորոգված տանիքը այնպես էր ներկայացվում կարծեք թե Արամ Հարությունյանը իր գրպանից էր դրել՝ Զովունեցիներին օգնելու համար։
Հ․Գ․ Վերջապես, մարզպետները, քաղաքապետերը, և պետական բոլոր պաշտոնյաները պիտի հասկանան, որ իրենց այդ պաշտոնին են դրել ՀԱՅ ժողովրդին ծառայելու այլ ոչ թե թալանելու համար, իսկ պետական բյուջեն որ թե իրենց սեպականությունն է, այլ՝ ժողովրդինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել