Ս.թ. հոկտեմբերի 5-ին,ժամը 16:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը:
«Համազգային վստահություն» խորհուրդը այս տարի առաջին անգամ համաժողովրդական հարցումների արդյունքներով հրապարակեց «Տարվա մարդ» անվանակարգում լավագույն հանրային գործչի՝ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անունը: 


Ավելի քան 40 անվանակարգերում խրախուսվեցին ողջ տարվա ընթացքում իրենց աշխատանքային ձեռքբերումներով և կորպորատիվ պատասխանատվությամբ լավագույն ընկերություններն ու հանրային ծառայողները: «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Արժանիներին որոշելու համար հարցումներ են անցկացվել հանրապետության բնակչության և փորձագետների շրջանում: Միջոցառումն ուղեկցվեց շքեղ համերգային ծրագրով,ներկա էին բազմաթիվ պաշտոնատար անձիք և գործարարներ: 
Նշված անվանակարգերում լավագույնի կոչմանն են արժանացել հետևյալ հանրային ծառայողներն ու կազմակերպությունները.

1. «Տարվա մարդ»-Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
2. «Վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար»- Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյան
3. «Վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար»- Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյան
4. «Տարվա լավագույն քաղաքապետ»- Սևան քաղաքի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյան
5. «Համայնքի տարվա լավագույն ղեկավար»-Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի ղեկավար Ապետնակ Մովսեսյան 
6. «Համայնքի տարվա լավագույն ղեկավար»- Արարատի մարզի Նորաբաց համայնքի ղեկավար Գալուստ Գալստյան
7. «Համայնքի տարվա լավագույն ղեկավար»- Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյան
8. «Համայնքի տարվա լավագույն ղեկավար»- Արագածոտնի մարզի Մաստարա համայքի ղեկավար Սարգիս Ավետիսյան
9. «Տարվա նորարար բիզնես կառավարիչ»-Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Արսեն Թառոյան
10. «Հանքային և աղբյուրի ջրերի շուկայի առաջատար»- «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան
11. «Տասնամյակի հացի և հացաբուլկեղենիշուկայի առաջատար»- «Սևանի հացի գործարան» ՓԲԸ


12. «Տարվա լավագույն խմորեղեն արտադրող ընկերություն»- «Ագնես Քեյքս» արտադրամաս և ֆիրմային խանութ-թեյարան
13. «Միջազգային ստանդարտներին համապատասխան նախագծային-շինարարական ընկերություն»- «Ակկուռատ Գրուպ»ՍՊԸ
14. «Կենցաղային տեխնիկայի վաճառքի առաջատար»- «ԱՐԱՅ» լսա-տեսա և կենցաղային տեխնիկայի խանութների ցանց
15. «Ալյուրի արտադրության շուկայի առաջատար»- «Ալեքս – Գրիգ» ՓԲԸ Բաղրամյան ալրաղացի կոմբինատ
16. «Մսամթերքի շուկայի բացարձակ առաջատար»- «ԲարիՍամարացի» ՍՊԸ
17. «Ձկնաբուծության շուկայի առաջատար» -«Բունիաթյան ֆիշ» ընկերություն
18. «Մինի Բասկոնիա» ՍՊԸ Լյուտիկ պաhածոյացված մթերք-«Սնկի և միրգ-բանջարաեղնի պահածոների շուկայի առաջատար»
19. «Որակյալ զուգագուլպաներ և ներքնազգեստներ ներմուծող ընկերություն»- «Կոնտե էլեգանտ» ՍՊԸ «Բարձրորակ մաքրող և լվացող միջոցներ ներմուծող»- « Բագի» ապրանքանիշի մաքրող միջոցներ
20. «Տարվա լավագույն ծաղկի սրահ»-«Մոն-Ամի»ծաղկի սրահ
21. «Տարվա աշխարհահռչակ ֆիրմաների ավտոյուղեր, քիմկատներ, քսուկներ և ֆիլտրեր ներմուծող լավագույն ընկերություն»- «Մոսեսկո» ՍՊԸ
22. «Գինու-կոնյակի շուկայի տարվա խոստումնալից և զարգացող ընկերություն»- «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն
23. «Տարվա շինանյութ արտադրող, ներմուծող և կիրառող լավագույն ընկերություն»- «Շեն Հոլդինգ» ՓԲԸ
24. «Ավանդույթների պահապան»- «Չանախ»ՍՊԸ
25. «Տարվա լավագույն ժամանցի վայր»- «Տիցիանո» սրճարանների ցանց
26. «Տասնամյակի բացառիկ շինարարական նախագիծ իրականացնող ընկերություն»- «Ֆիլիշին» ՍՊԸ
27. «Կոշիկի վաճառքի շուկայում նորարարական մոտեցումների համար»- «SALI »կոշիկի խանութ-սրահների ցանց
28. «Սուրճի և սրճային ըմպելիքների շուկայի առաջատար»- «Ռոյալ Արմենիա» համատեղ ձեռնարկություն
29. «Բազմաֆունկցիոնալ, ձեռագործ, բացառիկ ոճի և ճաշակի ներքին և արտաքին ձևավորման առաջատար»- «ԷՅՉ ԷՄ ԹԱՅԼՍ» ՓԲԸ«ՄանեԹայլս»
30. «Տարվա լավագույն պրոդյուսեր»- «ԱրտՓաբլիշինգ»ՍՊԸ, Արմին Մովսիսյան
31. «Եվրոպական որակի էքսկլյուզիվ կոշիկ արտադրող»- «Կրիստոբադ» կոշիկի խանութ եվ արտադրական ձեռնարկություն
32. «Տարվա ամենաքննարկվող կայք»- «Blognews.am»կայք
33. «Հաճախորդների արագ սպասարկում և մասնագիտական մոտեցմամբ վարկային մատչելի ծառայությունների մատուցում»- Գլոբալ կրեդիտ»ունիվերսալ վարկային կազմակեպություն ՓԲԸ
34. « Տարվա լավագույն գովազդային ընկերություն»- «Էգա» ընկերության «Զեբրա» գովազդային գործակալություն
35. «Հասարակայնության հետ կապերի տարվա մասնագետ»- «Երևան Սիթի» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Էդգար Այվազյան
36. «Տասնամյակի հուսալի, անվտանգ և մատչելի ուղևորատար փոխադրամիջոց»- Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն ՓԲԸ
37. «Հարմար և շահավետ անկանխիկ վճարային-կուտակային համակարգի առաջատար»- «Նուռքարտ» կուտակային ծրագիր
38. «Հեռահաղորդակցման առաջատար օպերատոր»- «ԱրմենՏել» ՓԲԸ (Ապրանքանիշը Beeline)


39. «Աշխատողների սոցիալ-իրավական շահերի լավագույն պաշտպան»- Հայաստանի «էլեկտրական ցանցեր»ՓԲԸ-ի արհմիութենականկազմակերպություն
40. «Կայուն և մատչելի ջրամատակարարող»- . Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
41. «Տարվա պահնորդական համակարգված ծառայությունների առաջատար»- «Տրանս-Սֆեր»ՍՊԸ
42. «Տարվա քաղաքացիական և ֆինանսա-տնտեսական իրավունքների լավագույն պաշտպան»- «Զորհրաբյան և գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել