ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբոն), ով 1-2 ամիս առաջ հայտարարում էր, որ ստեղծելով «Երդվյալ ազատամարտիկների միությունը» նպատակ ունի սատարել ազատամարտիկներին ու նրանց սոցիալական խնդիրների լուծմանը, ժամանակից շուտ բացահայտեց, որ իր իրական նպատակը ազատամարտիկների գործոնի օգտագործումն է:

Պատգամավոր նշել է, որ միության առաքելությունն է լինել ժողովրդի հետ, հետեւաբար, կազմակերպության անդամների մի մասը, հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքին կլինի Ազատության հրապարակում:
Ժամանակը դեռ ցույց կտա, թե ազատամարտիկներն ինչպես կարձագանքեն Գևորգյանի նախաձեռնություններին և ով ինչպես կարձագանքի իր «նոր դերակատարությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել