Չեմ հասկանում, հարսանիք գնալու մեջ ի՞նչ վատ բան կա:
Էլ ոնց կլներ, Սերժին մի քոսոտ շքամուտքի մոտ, հարսանքավորների հետ կանգնած նկարել են...
Մեկնաբանություններ են գրում, կարդում ապշում էս:
Էլ 'խրախճանք ժանտախտի պահին', էլ հազար տեսակ անեծք-բարկութուն:
Ի՞նչ ա եղել այ ժողովուրդ, ինչ ժանտախտ,ի՞նչ անկապ լաց ու կոծ եք դնում, պտի միշտ ողբ լինի, միշտ ԿԻԿՈՍԻ քելեխը պիտի ուտվի՞:
Սերժին հազար տեսակ գործերի համար, կարելի է հազար տարով դատապարտել,ԲԱՅՑ ոչ հարսանիք գնալու համար:
Սա եզակի դեպքերից է, երբ հնարավոր չե մարդու հասցեին վատ բան ասել:
Մարդիկ հարսանիք են անում, ով են ինչ որա են, իրենց գործն ա, թող բախտավոր լինեն նորպսակները, թող մեր երկրում ամեն օր ամեն մուտքում հարսանիք ու ծնունդ լինի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել