Աշխարհը փոքրիկ է, ինչքան էլ այն լայն ու պայծառ թվա, շատ փոքր ու նեղ ու անձնային։ Հետևաբար, կարևոր անկարևոր, հիմնական երկրորդական, արժեքավոր ոչ այնքան, և նման մի շարք այլ հակադրությունները հիմնականում փոքրիկ ու նեղ այդ շրջանակում են պատկերվում, արտացոլվում, ընկալվում ու չգիտեմ էլ ինչ։ Հիմնականում կամ սովորաբար կամ առավելապես կամ չգտեմ էլ ինչպես։

Սկսում ես այդ ամենը փնտրել փոքրիկ իրադարձություններում, որոնք պտտվում են քո շուրջ։ Իսկ իրադարձություններ, համարյա թե չեն պտտվում, կամ ինչ էլ պտտվում է, հազիվ թե իրադարձությունն է, չնայած, դա էլ, ինչպես հասկացած, էլի նեղ է ու անհատական։

Գալիք խորհրդարանական ընտրությունները չհաշված՝ համաշխարհային նշանակության իրադարձություն է դա. առանց դրա ինպես է լուծվելու Եվրոպայի պարտքային ճգնաժամը, կամ ինչպես են չինացիները տնտեսությունը հանգիստ վայրէջքի պատրաստելու, կամ Ասադը ինչքան կդիմանա, կամ իրանցիների հետ ինչ կլինի, տեսնես Անիի ավերակները երբ ենք մենք սարքելու, տեսնես բացի Մաշտոցի պուրակի բուծիակախառն պատմություններից էլ ավելի կարևոր բան չկա այս երկրում։

Զգո՞ւմ եք, ինչ թատրոն է։ Հետո բողոքում են, թե թատրոն չեն գնում, ո՞ւր գնան, թատրոն է էլի։ Գնալ էլ պետք չէ, տնից դուրս եկար՝ ու թատրոն, հեռուստացույցը միացրեցիր՝ ու թատրոն, թերթ բացեցիր՝ ու թատրոն, ինտերնետ մտար՝ ու թատրոն։

Իսկ ասում են թատրոնը մեռել է։) Չի մեռել, հարստացել է, զարգացել, հասարակայնացել, դերասաններն են ավելի դերասան դարձել, արտահայտչամիջոցներն են ընդլայնվել, սյուժեներն են հարստացել, հանգուցալուծումներն ավելի բազմազան ու անկանխատեսելի են դարձել։ Էլ ի՞նչ է պետք թատրոնին, պետք չէ այն սահմանափակել միայն ինչ-որ շենքերով ու ցուցանակներով ։)

Կրկեսն էլ չի փակվել, մի հավատացեք ։)

Շարութնակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել