Հարգելի հայեր, հերիք է հավատալ դեմոկրատիայի և արդարության հաղթանակին: Հերիք է հավատալ այն հեքիաթներին, որոնց չեն հավատում նույնիսկ դրանց գրողները: Դուք ցանկանում եք խաղալ դեմոկրատիայի կանոններով, բայց նախ և առաջ խորհուրդ կտամ ճշտել, այդ կանոնները ձեզ համար հաղթելու կանոններ են, թե պարտվելու կանոններ: Մենք հասկացել ենք, որ դրանք մեզ համար պարտվելու կանոններ են: Դրա համար մենք խաղում ենք այլ կանոններով` իշխանությամբ, փողով, խորամանկությամբ, կաշառքով: Սրանք երկաթե կանոններ են, սրանք հավերժ կանոններ են: Բայց այս <<հեքիաթը>> մեզ պատմել են մեր մեծ եղբայրները, ովքեր հավատում են իրենց պատմած հեքիաթներին: Իսկ դուք: Դուք հիշում եք ձեր երկաթե շերեփների մասին միայն այն ժամանակ, երբ ձեր վրա զգում եք ուրիշների երկաթի ցավը, բայց հաճախ ուշ է լինում: Դուք հիշում եք ձեր վրեժի մասին այն ժամանակ, երբ այլևս այդ վրեժի պատճառը ետ չես բերի: Դուք արդարություն եք սպասում նրանցից, ու մենք գնում ենք մեր փողերով: Դուք աշխարհին(ու ձեր <<բարեկամներին..) խնդրում եք փարատել ձեր հին ցավերը, մինչդեռ նրանք ձեր համար նոր թակարդներ են լարում: Դուք հիշում եք ձեր պատմությունը այն ժամանակ, երբ ձեր ապագան է վտանգվում, իսկ մենք յուրացնում ենք ձեր պատմությունը ամեն օր:
Զարմանալի ազգ եք դուք հայեր: Միթե չհասկացաք, որ այսքան երկար ժամանակ այս երկրագնդի վրա ձեր գտնվելը պատահական չէ, միթե դեռ չհասկացաք, թե ուր պետք է գնաք: Միթե չհասկացաք, որ պատմությամբ հպարտանալու փոխարեն, դրանից պետք է սովորել, միթե չհասկացաք, որ պատմությունը ամենադաժան ուսուցիչն է, եթե չես սովորում` խիստ է պատժում: Եվ միթե չհասկացաք, որ ձեր պատմությունը ձեզ պետք է միայն ձեր ապագայի համար:
Հարգելի հայեր, ինձ շատ մի հայհոյեք, քանզի ես ձեր ուսուցիչն եմ, ինչպես որ ձեր բոլոր թշնամիներն են ձեր ամենամեծ ուսուցիչները: Իսկա Ռամիլ Սաֆարովը ձեր սխալը չէ, նա ձեր դասն է, լավ սովորեք ձեր դասը, և կգերազանցեք ձեր ուսուցիչներին:
Եվ հիշեք, 20 տարի առաջ դուք հավատացիք <<երկաթի>> արդարությանը, ու մինչև այսօր մենք զգում ենք ձեր երկաթե շերեփի ցավը: Դա է իրական արդարությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել