ԱԺ ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել եռյակի (ԲՀԿ-ՀԱԿ-Ժառանգություն) միասնական հանրահավաքին: Խնդիրը, ըստ պատգամավորի, եռյակի օրակարգի հետ կապված տարաձայնությունն է:
Ընդ որում, Փոստանջյանը ժառանգության ընդգծված լիդերներից, ու ինչպես կուսակցությունում են նշում, ոչ միայն 2018 թվականի նախագահական ընտրություններում կուսակցության ու Րաֆֆու նախագահի թեկնածուն, այլ առհասարակ, կուսակցության լիդերությունը ստանձնելու հիմնական թեկնածուն:
Այս իրավիճակում, փոքր ինչ զավեշտալի իրավիճակ է ստացվում: Ո՞ւմ են ներկայացնում եռյակի հավաքներին մասնակցող Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը և ում որոշումներով են շարժվում կուսակցության ներկայացուցիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել