Մինչ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը և դիվինագիտական կորպուսը պայքարում էին, մի օրինագծի դեմ, որով արբեջանական լոբիստները փորձում են ԼՂՀ-ն ներկայացնել օկուպացված տարածք, մտերիմների և հանրության շրջանում չկայացած երեխայի համբավ ունեցող Լևոն Զուրաբյանն այդ բարձր ամբիոնից բռնապետական Հայաստանի մասին լոլո էր կարդում:

Նախ եթե Հայաստանը բռնապետություն լիներ, Լևոն Զուրաբյանի նմանները համարձակություն չէին ունենա նման ելույթներ անելու: Հաշվի առնելով կրտսեր Լևոնի փափկասուն կերպարը` մեկ թարս ապտակից հետո էլ նա իր ողջ կյանքում ամբիոն չէր բարձրանա:

Ինչևէ, ոչ ոք դեմ չէ, որ լինեն տարբեր, նույնիսկ շատ սուր կարծիքներ, նույնիսկ հասկանում ենք, որ իրենց կառույցի քաղաքական գիծը այնպիսին է, որ Եվրոպայում, նամանավանդ, պետք է ոչ ստանդարտ ելույթներ ունենան, բայց մի փոքր քթածակը ունենալը չէր խանգարի, կարծում եմ: Այդ օրը, ելույթ ունենալու ռեսուրսը կարելի էր ծախսել ԼՂՀ-ի թեմայով որևէ մեսիջ տալու, մեկ-մեկ էլ նեղ կուսակցական շահերից վեր կագնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել