Պարոն Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ Շրջանառության հարկի մասին քննարկումները Կառավարության հետ մտան փակուղի:

Բանակցությունները կառավարություն-եռյակ հարթությունում միգուցե փակուղում են, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ եռյակի հանդիպումից հետո վարչապետը բանակցությունները շարունակեց անմիջապես ՓՄՁ ներկայացուցիչների հետ, ցույց է տալիս, որ եռյակի հետ բանակցելն ուղղակի անարդյունավետ էր մանավանդ, որ փորձը ցույց է տալիս, որ իրենք «նադյոժնի» չեն, այսօր էլ կարող է հետները բան բանակցես, վաղն էլ դրանից հետ կանգնեն:

Մյուս կողմից` ՓՄՁ-ն էլ առանձնապես ոգևորված չէ եռյակի համար խաղաքարտ դառնալու համար ու հասկացել է, որ իր ասելիքը վարչապետի հետ է:

Լիովին կիսում եմ պարոն Մելքումյանի կարծիքը ու վստահ եմ, որ Կառավարություն-ՓՄՁ բանակցությունները առավել իրատեսական են: Բոլորս էլ հասկանում ենք, որ Եռյակն այստեղ զուտ քաղաքական օրակարգի խնդիր է լուծում և կայունթությունը նրան ձեռնտու չէ. որքան երկար տևեն դժգոհությունները, այնքան ասելիք կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել