Եթե ավելի ուշադիր լինես կտեսնես, որ յոււրաքանչյուր իրավիճակից ու յուրաքանչյուր մարդուց, ում հանդիպում ես ամեն օր շատ բան ունես սովորելու։
1 Մարդիկ հիմնականում հիշում են այն, ինչ սկզբում, կամ վերջում է և հազվադեպ են տպավորվում նրանով, ինչ կենտրոնում է տեղի ունենում։
Հարցազրույցի գնալիս փորձեք ճշտել հարցազրույցի հրավիրվածների թիվն ու փորձեք սկզբում, կամ վերջում հարցազրույցի ներկայանալ։
2 Եթե ինչ-որ մեկին հարց եք տալիս ու նրանք միայն մասնակի են պատասխանում, պարզապես սպասեք։
Եթե դուք լուռ սպասեք ու պահպանեք հայացքի կապը, որպես կանոն, նրանք կշարունակեն խոսել։
3 Ծամոն ծամեք, երբ նյարդայնանում ու անհանգստանում եք ինչ-որ իրադարձությունից առաջ, ինչպես օրինակ հանրային ելույթից առաջ։
Երբ ուտում ես, ուղեղդ քեզ հաղորդագրություն է ուղարկում, որ եթե վտանգի մեջ լինեիր, չէր ուտի, հետևաբար անհանգստանալու պատճառ չկա։ Սա օգնում է հանգստանալ։
4 Մարդիկ միշտ հիշում են այն, թե ինչպես ես ստիպել նրանց զգալ և ոչ թե այն, թե ինչ ես ասել։
Բացի այդ շատ մարդիկ սիրում են իրենց մասին պատմել, այնպես որ շատ հարցեր տվեք նրանց։
5 Երբ ինչ-որ նոր բան ես սովորում, սովորեցրու ընկերոջդ ու հնարավորություն տուր նրան հարցեր տալ դրա մասին։
Եթե կարողանաս լավ սվորեցնել, կնշանակի լավ ես հասկացել։
6 Եթե ինչ-որ մեկին հանդիպելիս իսկապես ուրախ ու ոգևորված լինես, նրանք նույն կերպ կարձագանքեն քեզ։
Միշտ չէ, որ սա կարող է վերաբերել առաջին անգամին, սակայն հաջորդ անգամ վստահորեն կաշխատի։
7 Ուշադրություն դարձրու մարդկանց ոտքերին։
Եթե դու մոտենում ես մարդկանց նրանց խոսակցության ընթացքում ու նրանք միայն իրենց մարմինն են շրջում դեպի քեզ, իսկ ոտքերը՝ ոչ, ապա նրանք չեն ցանկանում, որ դու միանաս իրենց խոսակցությանը։ Նույն կերպ, եթե խոսում ես գործընկերոջդ հետ, ում մարմինը դեպի քեզ է նայում, իսկ ոտքերը այլ ուղղությամբ են շրջված, նշանակում է՝ նրանք ցանկանում են, որ խոսակցությունը շուտ ավարտվի։
8 Երբ ցանկանում ես ինչ-որ մեկին նայել, սակայն այնպես, որ նա չնկատի դա, նայիր նրա հենց կողքն այնքան, մինչև նա նայի ու տեսնի, որ իրեն չէ, որ հետևում ես։
Երբ նա տեսնի, որ իրեն չես նայում, որոշ ժամանակ կդադարի քեզ նայել, սա քո հնարավորությունն է նայել նրան մոտ 45 վայրկան։
Իսկ երբ նա նկատի, որ նայում էիր իրեն մի շրջիր գլոուխդ կամ մարմինդ, դա միայն կհաստատի, որ դու նրան էիր հետևում, պարզապես թեթև հեռացրու հայացքդ ու նա կկարծի, թե սխալվել է։ Արա դա վստահորեն ու արհամարիր այդ մարդու յուրաքանչյուր տեսակ արձագանք։ Վայրկյան հետո կարող ես նույնիսկ նայել նրան՝ «ինչո՞ւ ես նայում» դեմքի արտահայությամբ։
9 Կապ պահպանիր ու ծանոթություններ հաստատիր
Տեղեկատվության աղբյուր դարձիր ու թույլ տուր, որ տեղեկատվությունը քոնը լինի։ Նույնիսկ տարին մեկ անգամ նախկին գործընկերոջդ հետ գարեջուր, կամ սուրճ խմելը կարող է նախկին աշխատատեղիդ հետ կապը պահել։
Նախկին գորընկերդ մի գուցե նոր աշխատանք է գտել այն գրասենյակում, որտեղ միշտ ցանկանում էիր աշխատել. հրաշալի է։ Հանդիպիր նրան ու հարցրու, գրասենյակի մասին։ Ամեն ինչ կապերից ու տեղեկատվությունից է կախված։
10 Եթե ղեկին՝ կողքիդ վարորդը տատիկիդ նման է մեքենա վարում ու դա բարկացնում է քեզ, պարզապես ձևացրու, թե նա տատիկդ է։
11 Ուղիղ կանգնիր
Մեջքդ մի ծռիր, ձեռքերդ հանիր գրպանիցդ ու գլուխդ բարձր պահիր։ Սա կլիշե չէ՝ դու բառացիորեն քեզ ավելի լավ կզգաս, իսկ քեզ շրջապատող մարդկանց վստահություն կներշնչես։
12 Երբ մի խումբ մարդիկ սկսում են ծիծաղել, մարդիկ նայում են խմբում առաջինը նրան, ում ավելի մոտ են համարում։
13 Եթե ցանկանում եք ինչ-որ մեկի վստահությունը ձեռք բերել, կրկնօրինակեք նրա շարժումենրն ու ժեստերը։
Եթե ինչ-որ մեկը ոտքերը խաչած է նստած, խաչիր ոտքեհրդ, եթե հետ է հենված՝ հետ հենվիր, եթե դեպի առաջ է թեքված, դեպի առաջ թեքվիր։ Մարդու շարժումների հայելային կրկնօրինակումը կստիպի նրան վստահել քեզ ու ավելի հարմարավետ զգալ կողքիդ։
Եվ եթե ուշադիր լինեք ու նկատեք, որ ինչ-որ մեկը կրկնօրինակում է ձեր ժեստերը դա իր հերթին կարող է նշանակել, որ դու հաջողությամբ կապ ես հաստատել այդ մարդու հետ ու վկայել նրա դրական վերաբերմունքի մասին։
14 Բենջամին Ֆրանկլինի էֆեկտը
Բենջամին Ֆրանկլինի էֆեկտը շատ ավելի օգտակար է, քան պատկերացնում եք։ Այն կարող է օգտակար լինել նաև սիրային հարաբերությունների ժամանակ։ Այսպես օրնակ՝ դասարանի աղջկանից նրա գրիչը, կամ գրառումները խնդրելը, կամ էլ խնդրելը, որ քեզ ինչ-որ բան բացատրի ավելի կմտերմացնի ձեզ, քան եթե դու ինչ-որ բան տաս նրան կամ օգնությունդ առաջարկես։ Նույնսկ եթե աղջկանից խնդրես քեզ խմելու ինչ-որ բան գնել, դա ավելի մեծ ազդեցություն կթողնի, քան եթե դու նրան հյուրասիրես։