Чудо-юдо рыба-секс. 12 сексуальных глупостей, в которые искренне верили наши предки

Հնեաբաններն ապացուցել են, որ հին աշխարհի մարդիկ թե՛ գիտեին սեքսի մասին, թե՛ կարողնում էին դրանից գլուխ հանել։ Սակայն դրան զուգահեռ, մեր նախնիներն այնպիսի հիմարությունների էին հավատում, որ մինչ օրս ամոթ էլ է հիշել դրանց մասին։ Ներկայացնում եմ ձեզ 12 ամենահիմար բաները սեքսի հետ կապված, որոնց հավատացել են հին մարդիկ։

 Քամուց փչվածները

Чудо-юдо рыба-секс. 12 сексуальных глупостей, в которые искренне верили наши предки

Պետք է նկատել, որ տղամարդիկ միշտ էլ զգուշավորությամբ են վերաբերվել կանանց։ Բոլորը հավատում էին, որ կանանց մեջ բազմաթիվ փոքրիկ մարդիկ են ապրում, որոնց կանայք կարողանում էին հերթով լույս աշխարհ բերել, բայց չէին հասկանում, թե ինչպես էին այդ մարդիկ այնտեղ հայտնվում։ Իհարկե, այդ պրոցեսում տղամարդու դերակատարություն ունենալու մասին մեր նախնիները գլխի ընկան բավական արագ, սակայն այդ մասնակցությունը ըստ արժանավույնս չէր արժևորվում։

Հին մշակույթների մեծ մասում նկարագրված է այդ մշակույթում առկա բացատրությունը, թե ինչպես է կինը հղիանում տղամարդուց, կենդանուց, ծառից, քամուց, անձրևից ու ծովի րփուրից։ Անգամ 20-րդ դարի 30 ական թվականներին, օրինակ Հունաստանի բազմաթիվ գեղջուկներ հավատում էին, որ էգ ձին կարող է արու քուռկիկ ունենալ, եթե ճիշտ պահին հետույքով շրջվի դեպի հյուսիսային քամին։

 2  Աստվածների զավակներ

Чудо-юдо рыба-секс. 12 сексуальных глупостей, в которые искренне верили наши предки

Հենց մարդկային հասարակությունն այնքան զարգացավ, որ հորինեց աստվածներին, նրանց վրա միանգամից բարդեցին նաև պատահական հղիանալու պատասխանատվությունը։ Հին նկարներում ու որմնաքանդակներում պատկերավոր նկարագրված է, թե ինչպես են կանայք հղիանում և երեպա ունենում անձրևներից, սագերից ու ցլերից և այլն։ Նման «աստվածային» ծագումով երեխաները համարվում էին սուրբ և հազվադեպ անտիկ արքա կամ քրմապետ կարող էր թույլ տալ նման ազնվազարմ ծագում չվերագրել իրեն։

Անգամ ողջ կենդանի հոր առկայությունը քչերին էր կարողանում կանգնեցնել։ Չէ՞ որ, եթե ինչ որ աստվածություն ուզենա ինչ որ բան, ապա ոչ մի օրինական ամուսին չէր կարող կանգնեցնել նրան։ Օրինակ՝ Ալեքսանդր ՄԱկեդոնացու ու նրա հայր Ֆիլիպպի միջև մշտապես լարվածություն գոյություն ուներ, որովհետև Ալեքսանդրը դեռ պատանեկությունից ասեկոսեներ էր տարածում, որ իր մայրը՝ Օլիմպիադա թագուհին հղիացել է ոչ թե մռայլ ու մորուքավոր Ֆիլիպպից, այլ հենց Զևսից։

Եթե ուսումնասիրենք բոլոր հերոսների, տիրակալների ու մեսսիաների պատմությունները, որոնք ծնվել են միջնադարից առաջ, ապա կտեսնենք, որ նրանց 2/3-ը ունի վերերկրային ծագում, իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ ընդունում էին, որ իրենք ուղղակի մարդ են՝ ունեին երկնային հովանավորներ ու քավորներ, որոնք նախքան նրանծ ծնվելը նեղություն էին քաշել ու երկիր իջնելով ավետել էին այդ մարդկանց ծնունդը։

 3  Տարբեր հայրերից ծնված երկվորյակներ

Чудо-юдо рыба-секс. 12 сексуальных глупостей, в которые искренне верили наши предки

Բավականին տևական ժամանակ, երկնայի ուժերի ներգրավվածության նշան էին համարում յուրօրինակ այնպիսի երևույթները, ինչպես երկվորյակների ծնունդը։ Եվրոպայում համարում էին, որ զույգ երեխենրից մեկը աստծո զավակ է, իսկ մյուսը՝ հասարակ մահկանացու (Հերակլես և Իֆիկլես, Կաստորև Պոլիդևքես, Հեղինե և Կլիտեմենստրա). Նման դեպքերում երեխաների հայրը պետք է լուռ հպարտանար, իսկ մորը մեծ պատիվներ էին մատուցում։

Այլ տարածաշրջաններում երկվորյակներին այլ կերպ էին վերաբերվում։ Աֆրիկյան տարբեր ցեղերի մոտ երկվորյակների ծնունդը համարվում էր մեծ դժբախտություն և ընդունված էր կարծել, որ երկվորյակները դիվային արարածներ են։ Նման դեպքերում հաճախ սպանում էին ոչ միայն երեխաներին, այլև ողջ ընտանիքը։ Ազգագրագետներին հայտնի են դեպքեր, երբաֆրիկյան որոշ ցեղերում, տղամարդիկ հեռացնոմ էին իրենց աճուկներից մեկը՝ ամուսնանալուց ատաջ, որպեսզի երկվորյակների հայր չդռնան։

Եվրոպայում քրիստոնեության տարածումից հետո երկվորյաները վիճակը վատթարացավ։ 10-14-րդ դարերում տարածված էր մի սին համոզմունք, որ տղամարդը միանգամից մի երեխա կարող է սերմանել, իսկ եթե ծնվում էր զույգ ու առավել ևս եռյակ, ապա դա մեկնաբանվում էր, որպես կնոջ անհավատարմության վկայություն։

 4  Կուսական արյուն

Чудо-юдо рыба-секс. 12 сексуальных глупостей, в которые искренне верили наши предки

Միշտ չէր, որ կնոջ կուսությունն առաջին ամուսնական գիշերը ուրախությամբ էր ընդուվում։ Դա հատկապես տխրեցնում էր հին սեմականներին ու որոշ արիական ցեղերի, որտեղ արյունը համարում էին հոգու տուն ու հնարավորինս խուսափում էին դրա հետ շփվելուց, որպեսզի չգրավեն տարբեր չար ուժերի ուշադրությունը։ Խնդիրը լուծում էին տարբեր եղանակներով։ Երբեմն կուսաթաղանթը հեացնում էին քրմերը՝ ոսկորից պատրաստված դանակներով, կամ էլ քարե մկրատներով, իսկ երբեմն էլ ցեղի կույսերի կուսազրկումը վստահում էին պատահական անցորդներին, ովքեր հայտնվում էին այդ բնակավայրում (երեմն լինում էր, որ այդ պատահական մարդը ստիպված էր լինում միանգամից մի քանի տասնյակ կույսերի «պատշաճ» վիճակի բերել), իսկ երբեմն էլ այս անշնորհակալ գործն իր ուսերի վրա էր վերցնում ցեղապետը, ով այնքան հզոր կերպար էր լինում, որ արյան անեծքը նրան ավելի քիչ էր սպառնում, քան մնացածին։ Ի դեպ, առաջին գիշերվա իրավունքը հենց այս վայրենի ավանդույթից է սերում։

 5  Արյունն՝ առհասարակ 

Արյունը, որպես վերին աստիճանի մոգական սուբստանցիա, վախ էր առաջացնում անգամ ամենաքաջարի մարտիկների մոտ և շատ կանայք անամոթաբար օգտվում էին դրանից։ Իրար հետ կապ չունեցող բազմաթիվ մշակույթներում գոյություն ունեին խիստ սահմանափակումներ կնոջ հետ հարաբերվելու և կանանց աշխատացնելու հարցում՝ դաշտանի ու հետծննդական շրջաններում։ Այդ օրերին կանայք կարող էին պարզապես վայելել հանգիստը ու ոչինչ չանել։

 6 Իսկ նարնց ներսում ի՞նչ է

Տղամարդկանց ծաղրել կանայք սիրել են միշտ ու բոլոր ժամանակներում, չնայած, որ նրանց սրամտությունը երբեք օրիգինալությամբ չի փայլել։ Չինաստանում, Հնդկաստանում, Պարսկաստանում, Հարավային Ամերիկայում ու Եվրոպայում գոյություն ունեին գրեթե միատիպ պատկերացումներ այն մասին, որ կանանց մոտ «այնտեղ» օձեր են ապրում։ Չար և թունավոր օձեր։

Ի դեպ, հին աշխարհի գեղեցկուհիները հաճախ կարող էին այդպես հնարք կազմաերպել, առավել ևս, եթե հաշվի առնենք որ ընտանի շների ու կատուների տարածումից առաջ, որպես ընտանի կենդանի շատ մշակույթներում սովորական էր հենց օձը։ Նաև սրանով է պայմանավորված, որանտիկ որմնանկարներում գրեթե բացակայում են ձեռքերում, կրծքի վրա, մազերի մեջ օձ պահող տղամարկանց պատկերները, ինչը չես ասի կանանց պատկերների մասին։

Շարունակելի….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել