Այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որը թույլատրել է այդ երկրի կառավարությանը ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի և Իրաքի տարածքներում, ինչպես նաև օտարերկրյա ուժերի տրամադրության տակ դնել Թուրքիայի հատվածում տեղակայված ռազմաբազաներն «ԻՊ»-ի դեմ պայքարում, Իրանում լուրջ անհանգստություն է նկատվել:

Թեհրանը բազմիցս համոզվել է, որ տարածաշրջանային գործընթացներում Անկարայի միջամտությունները կանգեցնում են իրեն անլուծելի կամ լավագույն դեպքում դժվարլուծելի խնդիրների առջև, ուստի փորձում է առաջին հերթին ընդդիմանալ հենց Թուրքիայի մասնակցությանը Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններին: Բայց ինչպե՞ս ընդդիմանալ: Առաջին հերթին ենթադրվում է, որ դա լինելու է քրդական գործոնի ակտիվացումը Թուրքիայում, որը կարող է խափանել Անկարայի տարածաշրջանային ծրագրերը՝ սևեռելով ուշադրությունը ներքին խնդիրների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել