«Ասում են, թե կառավարության պատասխանը քառյակ/եռյակի 12 կետերին անհարմար վիճակի մեջ է դրել այս միավորմանը:

Առավել «նեղն» է ընկել ԲՀԿ-ն, քանի որ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» պահանջում են, որ վերջինս էլ միանա իրենց ամբողջական իշխանափոխության պահանջին, սակայն խիստ հասկանալի պատճառներով ԲՀԿ-ն դա անել չի կարող:

Ավելին, չնայած գործընկերների հորդորին, թե հրաժարականներ պահանջելու ժամն է, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը ոչ մի պայմանով չի կարող խնամու և երկրի ղեկավարի դեմ դուրս գալ»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել