Haytni.com-ը գրում է.

Հայկական երգարվեստի երիտասարդ երգչուհիներից իր երաժշտական ոճով առանձնանում է Անուշիկ Ալավերդյանը, ով վերջերս հանրությանը ներկայացավ իր նոր տեսահոլովակով, որը կրում էր «Սրտխփոց» վերնագիրը:

Հայտնի.com-ը զրուցեց Անուշիկ Ալավերդյանի հետ՝ անդրադառնալով նրա ծրագրերին և պլաններին:

-Անուշիկ, վերջերս նոր տեսահոլովակ նկարահանեցիք, արդյո՞ք արդարացան Ձեր սպասումները: 

- Կարելի է ասել՝ սպասելիքներս այնքանով արդարացան, որ նախ տեսահոլովակը շատ լավ ու հետաքրքիր ստացվեց, սիրվեց շատերի կողմից. դրան նպաստում էր նաև երգը, որը թարմություն էր այսօրվա և՛ եթերի, և՛ մարդկանց ականջների համար:

-Մոտակա ժամանակներում ի՞նչ սպասելիքներ ունենա հանդիսատեսը Անուշիկ Ալավերդյանից: Նոր երգ կամ տեսահոլովակ կլինի՞:

- Շատ անելիքներ ունեմ, ուզում եմ բոլորն ի վիճակի լինել հասցնել: Ունեմ նոր երգ, որը երգեցի հարսանիքիս ժամանակ. երաժշտության հեղինակը Էրիկն է, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանինն են, իսկ գործիքավորումը Հայկոյինն է: Մեծ ցանկություն ունեմ, որ երգը տեսահոլովակ ունենա, քանի որ այն մեծ արձագանք ունեցավ՝ համացանցում փոքրիկ վիդեո տարբերակ տեղադրելուց հետո: Ուրախ եմ, որ այսօր հավանության կարող է արժանանալ նաև այն երգը, որի մեջ չկա ոչ մի կլկոց ու ռաբիսի տարրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել