Հարգելի ընկերներ, հոկտեմբերի 4-ից Արմենիա ԹԻՎԻ-ի եթերում մեկնարկում է FULL HOUSE սիթքոմը: Նախքան եթերը համացանցում հայտնվեց նախագծի սաունդթրեքը, այնուհետև անոնսը, որը դիտելուց հետո բազմաթիվ ֆեյսբուքցիների մեջ հարցեր առաջացան, որոնց կուզենայի պատասխանել:
1. Սա կապ ունի Ամերիկյան Ֆուլ հաուսի հետ - ՈՉ
2. Բայց ինչի՞ համար եք վերցրել կորեական Ֆուլ Հաուս դրաման ու փչացնում - Հարգելիներս մենք ոչ մի տեղից ոչինչ չենք վերցրել, գաղափարը ամբողջությամբ հեղինակային է և պատկանում է մեզ, միայն անվան հետ կապված ոչ մի հետևություն պետք չի անել: Եվ ամենակարևորը սիթքոմ ֆորմատը դրամայի հետ ընդհանրապես կապ չունի, տրամաբանական է ...
3. Բա ինչի՞ Ֆուլ հաուս - Սիթքոմը կարելի է բնորոշել մեկ բառով՝ Full House, որը թարգմանաբար նշանակում է <Լիքը տուն>, որի մասին էլ լինելու է սիթքոմը, մանրամասները կիմանաք դիտելով այն: Եվ մի հատաքրքիր համընկում ևս, poker խաղում կա կոմբինացիա, որը կոչվում է Ֆուլ հաուս, որտեղ 2 և 3 նույնատիպ խաղաքարտեր են: 
4. Ոմանք համեմատում են Yere1 նախագծի հետ - ասեմ որ համեմատելու կարիք չկա, որովհետև այս ֆորմատը մեր նախկին նախագծի հետ ոչ մի կապ չունի և դուք տեսնելու եք բոլորովին նոր հեռուստատեսային ֆորմատ, որը դեռ չեք տեսել Հայաստանում: 
Մի խոսքով բոլորիդ մաղթում եմ բարի դիտում: Մենք աշխատում ենք անել այնպես, որ նախագիծը լինի սիրված ձեր կողմից: Հուսանք այդպես էլ կլինի:
Ստորև կարող եք դիտել սիթքոմի անոնսը)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել