Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների, բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2014-ի սեպտեմբերին օգոստոսին համեմատ արձանագրվել է սակագների 0,1 տոկոս նվազում, ինչը հիմնականում պայմանավորվել է կապի՝ 2,5 տոկոս եւ տրանսպորտի 0,5 տոկոս (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 1,1 տոկոս նվազման հետ) ծառայությունների սակագների նվազումով: Միաժամանակ, գրանցվել է կենցաղային բնույթի՝ 0,1 տոկոս, բնակարանային կոմունալ՝ 0,1 տոկոս, բուժսպասարկման՝0,1 տոկոս, մշակույթի ոլորտի՝ 0,7 տոկոս, հանրային սննդի` 0,8 տոկոս, հանգստի կազմակերպման՝ 1,6 տոկոս, կրթության համակարգի 2,2 տոկոս ծառայությունների սակագների աճ: Իրավական ու բանկային ծառայությունների ոլորտում սակագները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել