Խիստ քաղաքական կողմնորոշում ունեցող Zham.am-ից տեղեկանում ենք, որ իբրև թե ՓՄՁ ներկայացուցիրները «ԿԱՍԵՑՈՒՄ» քաղաքացիական շարժում են սկսել, որը նպատակ ունի պաշտպանել մանր և միջին բիզնեսը «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքից:

Հիշեցնեմ, որ ըստ այդ օրենքի շրջանառության հարկը 3.5%-ից նվազելու է 1%-ի և առավել խիստ պատիժներ են գործելու առանց փաստաթղթեր աշխատող և շրջանառություն թաքցնող ձեռնարկատերերի համար:

Մինչև այս աղմուկը, ուրիշ քաղաքական օրակարգ չունեցող Եռյակը, բարձրաձայնում էր, թե ՓՄՁ-ների մեջ շատ են թերի կրթությւոն ունեցող մարդիկ, ովքեր չեն կարող նորմալ փաստաթղթաշրջանառություն վարել: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս են այդ մարդիկ քաղաքացիական պլանավորված շարժում սկսում: Ակնհայտ է, որ այս շարժումը խիստ քաղաքական է, ֆինասավորվում է հենց ոչ իշխնական ուժերի կողմից:

Եռյակի ֆինանսական շտեմարանը` ԲՀԿ-ն, շարունակում է ժողովրդի հաշվին քաղաքական դիվիդենտներ վաստակել: Մի կողմից պայքարում է իր օլիգարխներին օրինական դաշտ բերող օրենքի դեմ, մյուս կողմից ֆոն է ստեղծում, թե ժողովրդի կողքին է:

Ծանոթ սցենար է, մեր երկրում վերջին տարիներին հաճախ են զուտ 'քաղաքացիական' շարժումներ լինում, որոնք վերջում ծաղկում են և քաղաքական պտուղներ են տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել