1  Ինտերկոնտինենտալ, Բորա Բորա


Բորա Բորայի Ինտերկոնտինենտալ հյուրանոցը հայտնի է իր հրաշալի միահարկ առանձնատներով, որոնք նայում են դեպի Խաղաղ օվկիանոսնի կապույտ ջրերին։

 2  Քուալիա հանգստյան տուն, Համիլթոն, Ավստրալիա


Համիլթոնի կղզին գտնվում է Ավստրալիայի Ուայթսանդեյ կղզիախմբում և առավել հայտնի է զբոսանավերով շրջագայությունենրի ծառայություններով ու որպես կատարյալ վայր դայվինգի համար։ Այստեղ կարող եք անձնական խոհարարներ, անձնական, բարեր ու անձնական լողափնյա տարածքներ վարձել։

 3  One & Only Palmilla Մեքսիկա


Առաջին անգամ այստեղ ոտք դնելով՝ հյուրերը միանգամից տեկիլայով են հյուրասիրվում։ Իսկ վիլլա վարձելու դեպքում մայրամուտին մեքսիկական կանապեներով մարգարիտան ու անձնական սեղանապետին զանգահարելու համար iPhone-ը անվճար են։

 4  Conrad Մալդիվյան Ռանգալի կղզի


Այստեղ կարելի է հասնել ծովային ինքնաթիռոով։ Հյուրանոցը կատարյալ վայր է օվկիանոսային վայրի բնության սիրահարների համար։ Այստեղ կարելի ճաշել ստրորջրյա ռեստորանում ու շրջել փոքրիկ անձնական սուզանավերով։

 5  Maia Luxury Resort & Spa, Սիչելլես


Սիչելլեսը Հնդկական օվկիանոսում է գտնվում՝ Տանզանիայից 1600 կմ դեպի արևելք։ Կղզու վրա գտնվող այս հրաշալի հյուրանոցում դուք կարող եք օգտնվել նաև անձնական սեղանապետի ծառայություններից։

 6  Ladera Resort Սբ. Լուսիա


Հյուրանոցը գտնվում է լողափին գտնվող լեռան վրա՝ հազար ոտնաչափ բարձրության վրա ու թերևս այս ցանկում ամենագեղեցիկ բացվող տեսարանն ունեցող հյոււրանոցն է։ Վիլլաներն այստեղ իրենց սեփական բացօթյա լողավազաններն ունեն, որոնցում կարող եք լողալ ու վայելել գեղեցիկ մայրամուտները։

 7  Centara Grand կղզային հանգստյան տուն, Մալդիվյան կղզիներ


Հյուրանոցը բառացիորեն ջրի վրա է գտնվում։ Այստեղ կարող եք դրախտային հանգիստ վայելել ու ամբողջովին կտրվել արտաքին աշխահից։ Դայվինգի սիրահարներն այստեղից պարզապես չեն ցանկանա հեռանալ։

 8   Ayana Resort & Spa, Բալի


Այս վայրը հարաբերականորեն մոտ է գտնվում օդանավակայանին ու նայում է դեպի բաց ծովին։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենահայտնի լողափնյա բարերից մեկը՝ Rock Bar-ը, որից զատ, այստեղ կարող եք նաև 15 այլ ռեստորաններ ու բարեր գտնել։

 9  Esperanza Resort, Մեքսիկա


Կաբո Սան Լուկասում գտնվող այս ճոխ հյուրանո-հանգստյան տունը հայտնի է գոլֆի դասընթացներ մատուցելու ծառայությամբ ու տարածաշրջանի լավագույն սպա կենտրոնով, ինչպես նաև կետերին տեսնելու շրջագայություններով։

 10  Southern Ocean Lodge, Ավստրալիա


Կենգուրու կղզու վրա գտնվող այս հյուրանոցն իսկական դրախտավայր է հիշեցնում, որից անկրկնելի տեսարաններ են բացվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել