1  Քեփիթալ Գեյթ – Աբու Դաբի, Միացյալ Արաբական Էմիրություններ

Capital Gate — Abu Dhabi, UAE

Քեփիթալ Գեյթը քաղաքի ամենաբարձր շինություններից մեկն է և գրանցված է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում, որպես մարդու կողմից կառուցված աշխարհի ամենամեծ թեքություն ունեցող շինությունը։ Շենքը 18 աստիճան թեքություն ունի,  որը 4 անգամ ավելի մեծ է քան Պիզայի աշտարակի թեքությունը։

 2  Սվալբարդ սերմերի համաշխարհային ամբար – Լոնգիիերբիեն, Նորվեիա

Svalbard Global Seed Vault — Longyearbyen, Norway

Այս շինությունը նախագծվել է պայթյունադիմացկուն դռներով ու օդային անցախուցերի սկզբունքով, ինչպես նաև շարժման սենսորներիով՝ սերմերի միլիոնավոր տեսակներ ամբարելու և պահպանելու նպատակով, որպեսզի համաշխարհային որևէ աղետի դեպքում   ամեն ինչ նորից աճեցնելու հնարավորություն լինի։

 3  Պտտվող իրան, Մալմո, Շվեդիա

Turning Torso — Malmö‎, Sweden

Կառույցը նախագծվել է Սանտիագո Կալատրավայի կողմից ու համարվում է Շվեդիայի ամենաբարձր կառույցը։ Շենքը ներքևից մինչև գագաթ պտտվում է 90 աստիճանով։

 4  Անթիլլա, Մումբայ, Հնդկաստան


Աշխարհի առաջին տունը, որը միլիարդ դոլար արժե։ Այն պատկանում է հնդիկ բիզնեսմեն Մուկեշ Ամբանին։

 5  Կունսթաուս, Գրազ, Ավստրիա

Kunsthaus — Graz, Austria

Կունսթհաուսը ժամանակակից արվեստի թանգարն է, որը «բիոմորֆիկ» տեսք ունի ու առանձնանում է դրան շրջապատող ավանդական ճարտարապետական ոճով կառուցված շենքերից։

 6  Խելահեղ տուը, Դալաթ, Վիետնամ


Կառույցը բացվել է 1990թ․ին ու նախագծվել Դանգ Վիետ Նգայի կողմից։ Շենքի նախագծում կարելի է նկատել Դալիի ու Գաուդիի ձեռագիրն ու ոճը։

 7  Մոնտե Ռոսա խրճիթ , Զերմաթ Շվեկցարիա

Monte Rosa Hut — Zermatt, Switzerland

Շվեյցարիայում գտնվող այս նորարարական խրճիթը լեռնային բյուրեղ է հիշեցնում իր ձևի ու ալյումինե կաղապարի շնորհիվ։ Սակայն ոչ միայն սրա տեսքն է նորարարական, այլև տեխնիկապես, այն կառուցված է որպես էներգախնայող կառույց, որը 90 տոկոսոով ինքնաբավարարում է էներգիայի կարիքները։

 8  Պալաս իդեալ դու Ֆակտուր Չեվալ, Հոթերիվես, Ֆրանսիա


Այս կառույցը, որը գտնվում է Ֆրանսիայում նախագծվել է Ֆերդինանտ Չեվալի կողմից, ով քաղաքի փոստատարն էր։ Չնայած Չեվալը աղքատ էր ու համբավ չէր վայելում, նրա աշխատանքը բարձր է գնահատվել արվեստի ու գրականության այնպիսի խոշոր դեմքերի կողմից, ինպիսիք Պաբլո Պիկասոն ու Անաիս Նին են։

 9  Կրզիվի Դոմեկ – Սոպոտ Լեհաստան

Krzywy Domek — Sopot, Poland

Սոպոտում գտնվող այս կառույցը, չնայած իր անսովոր տեսքի, դովորական գրասենյակ է, ու համարվում է  շրջանի երեք քաղաքների 7 հրաշալիքներից մեկը։

 10  Ռիուգյոնգ հյուրանոց, Փհենյան, Հյուսիսային Կորեա

Ryugyong Hotel — Pyongyang, North Korea

Հյուսիսային Կորեան, փորձելով երկրի հզորությունը խորհրդանշող շինություն կառուցել, որը որպես հյուրանոց կծառայեր, ձախողեց իր ծրագրում։ Շինությունն արդեն 25 տարիի է, ինչ անավարտ է ու դատարկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել