Հրաշալի 5-յակը...

Երեկ խոսվեց ՕԵԿ-ի արտահերթ նիստի մասին:ՀՀԿ-ն ամենասկզբից ասեց, որ ինքը չի գալու այդ նիստին( իրան քցեցին քացու տակ, բայց արի ու տես կուսակցություն կար ավելի շատ պետք է խայտառակվեր) , իսկ մանացած կուսակցությունները ձայն չհանեցին, նույնիսկ ստորագրույթունների ու ինչ, որ բաների մասին էին խոսում: Եկավ նիստի ժամանակը ու ըստ ՕԵԿ-ի իրանք նիստերի դահլիճում միայնակ են եղել: Նիստին չեն ներկայացել նույնիսկ Հրաշալի եռյակն ու ՀՅԴ: Այս հարցում ոնց հասկանում է հրաշալի հնգյակ է գործում ՀՀԿ-ի գլխավորությամբ: Հա բա մարդիկ առաջին ընթերցմամբ կողմ են քվյարկել տվյալ օրենքին հիմա էլ իմիտացիա են անում, թե պայքարում են: ԲՀԿ-ն էլ ասում ա առաջին ընթերցմանը կողմ եմ քվեարկել, որ երկրորդին շտկեն, այդպես չի լինում, դեմ են քվեարկում հենց սկզբից ու ստիպում են , որ շտկվի:Թե չէ «ադալժենիներով» գործը գլուխ չի գալիս:

Ժողովուրդը կրկն պայքարում է շրջանառության հարկի դեմ ու ամենաճիշտը այն կլինի, որ ոչ մի տիպի ոչ մի քաղաքական ուժի չթողի, որ նրանք խառնվեն ու ինչ-որ դիվիդենտների համար իրենք իրենց ՊՌ-ն անեն: Հավատում եմ, որ հասարակ ժողովուրդը առանց որևէ ԵՐԵՍՓՈԽԱՆԻ էլ կարող է հասնել փոփոխությունների ու հաղթանակի:

Վաղարշը շարունակում է իր «հերոսությունները»: Հանրահավաքի մասնակցած մարդուն ազատել է գործից: Այ ես քո ցավը տանեմ, ազատում ես ու քեզ դրանից լավ ես զգում, մարդը իր իրավունքների համար է պայքարում, քեզ քո տեղի փողը տալիս է չէ՞, բա ինչ կուզի կանի: Կարողա ինքը քեզ քո տեղի փողը տալիս ա ու ընդհանրապես չի գալի տաղավար, շատ փող ունի քեզ լավություն ա անում, քո ինչ գործ ինքը ուր կգնա:

Հ2-ի մասին խոսում ու խոսում են ու շատ էլ լավ են անում: Չեմ հասկանում էլ ուրիշ ռեյտինգ հավաքելու ձև չկա քիչա մանում «Պոռնո» ցույց տաք: Վերջ տվեք ձեր էտ շոուներին կամ որակով բան ստեղծեք դուք, կամ էլ դուրսը լիքը ուրիշ լավ ռեալիթի շուներ կան, եթե չգիտեք, որտեղից վերցնեք լավ հաղորդում խորհուրդ կտամ մեկ մեկ «Դիսքավրի» նայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել