Իրվինգ Կապլանը 2012 թ.-ից ի վեր կաթվածահար էր։ Երկու տարվա մեջ առաջին անգամ նա կարողացավ ինքնուրույն վեր կենալ ու քայլել իր դստեր հարսանիքի օրը։ Նա անգամ կարողացավ դստեր հետ ավանդական հուզիչ պար պարել, և այս ամենը «Rex Bionics» ընկերության կողմից արտադրված սարքավորման շնորհիվ։
Սրանք ասես ինչ-որ ֆանտաստիկ կինոնկարից վերցված կադրեր լինեն, սակայն այսօր այս ամենն իրականություն է։ Մոտ 150,000 դոլար արժողությամբ այս սարքը կորչվում է էկզոսկելետոն։ Այն դեռևս նոր է և կատարելագործվելու շատ տեղ ունի։ Գիտնականները պնդում են, որ ժամանակի ընթացքում այն անպայման կկատարելագործվի և հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց ավելի ու ավելի անկաշկանդ տեղաշարժվելու հնարավորություն կընձեռի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել