Իրեն նավթով և գազով հարուստ երկիր հռչակած Ադրբեջնում,տիրում է համատարած աղքատություն,որը հատկապես ավելի ցայտուն է երևում մայրքաքղաքից դուրս:Սակայն երկրի աղքատությունն ամենևին էլ չի խանգարում ալիևների խանության հարստության աճմանը:Ալիևի դուստրերից մեկին՝ Արզու Ալիևին է պատկանում SW Holding ընկերությունը:Այս ընկերությունը պատասխանատուն է ինքնաթիռներում թռիչքի ժամանակ տրվող սննդի,օդնավակայաններում թռիչքուղինների սպասարկման,ապահովում է ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը,ընկերությանն է պատկանում օդնավակայանների տարածքում գործող տաքսի ծառայությունները:Ավիատոմսերի վաճառքը,Duty free-ները ևս պատկանում են վերը նշված հոլլդինգին:Անհնար է թվարկել ադրբեջանի նախագահի դստեր պատկանող հոլլդինգի մենաշնորհային գործունեության ոլորտները:Այս հոլլդինգն այնքան մեծ է,որ ունի սեփական բանկը՝ Silk Way Bank անվանումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել