Իրավաստեղծ, իրավակարգավորող գործունեությունը, թերևս, մաթեմատիկական ճշգրտություն է պահանջում:

Այսօր, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախագահի, վարչապետի և իր անունից պետական պարգևներ ու շնորհակալագրեր հանձնելով համակարգի աշխատակիցներին և փաստաբանների շատ կարևոր մի քանի շեշտադրում արեց. որ մեր երեխաների վաղվա օրն ենք այսօր կառուցում, որ մենք հաստատակամ ու մեր ուժերի վրա վստահ ենք դա անում, որովհետև թիմով ենք դա անում, և որ փաստաբաններից մեկի խոսքին ի պատասխան` հորդորեց երբեք չառանձնացնել ժողովուրդ ու պետություն գաղափարները: Սակայն, թերևս, ամենակարևոր տարբերությունը նման օֆիցիոզ միջոցառումներից այն էր, որ նախարարը և միջոցառման սկզբում, և վերջում բավական երկար ու անմիջականորեն շփվեց իր գորընկերների հետ բացարձակ չընդգծելով իր վերադաս լինելը: Ավելին, առկա բացերի ու անելիքների մասին ամենաշատն ու սուրն ինքը խոսեց: 
Արդարադատությունն ընդգրկուն ճյուղ է պետական համակարգում, դրանով պայմանավորված, կամ հետևաբար` բարդագույն: Ու իրավաստեղծ, իրավակարգավորող գործունեությունը, թերևս, մաթեմատիկական ճշգրտություն է պահանջում: Որովհետև ժողովուրդն ու պետությունն է շահում, որովհետև, սխալ հաշվարկի պարագայում, ժողովուրդն ու պետությունն է հետ-քայլ անում: իսկ գոնե ինձ համար, մեր երեխաների վաղվա օրը լուսավոր ու բարեկեցիկ ունենալը ամենամեծ շարժառիթն է, անկախ պետական, ազգային, գերատեսչական կամ հասարակական, կամ և այլն և այլն շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել