Style.arka.am-ը գրում է․

Հայկական շոու-բիզնեսի իգական սեռի ամենահմայիչ և կրթված ներկայացուցիչներից մեկը, անշուշտ, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և դասախոս Նազենի Հովհաննիսյանն է: Բարձրաշխարհիկ գեղեցկուհին պատմել է իր նախապատվությունների մասին «ԱՌԿԱ-Style» գործակալությանը տված բացառիկ բլից-հարցազրույցում: 

- Ես շատ եմ զարմանում, երբ...

- Անքաղաքավարության դրսևորում եմ տեսնում:

- Ես վախենում եմ...

- Անհիմն չարությունից, որը շուրջը ամեն ինչ սպանում է, սակայն չեմ վախենում մահից:

- Փոքր տարիքում երազում էի...

- Դառնալ բալետի պարուհի:

- Հանրահայտ լինելը...

- Ձանձրալի է:

- Մարդու մեջ գնահատում եմ...

- Ուժն ու մարդկայնությունը:

- Իմ սիրած գույնը...

- Բարության գույնն է:

- Ինձ համար երջանկությունը ...

- Ծովն է:

- Իմ սիրած ֆիլմն է...

- Ես սիրում եմ մարդկանց մասին պատմող ռոմանտիկ ֆիլմերը, ինչպես նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մարդիկ:

- Իմ սիրած ծաղիկն է...

- Սիրում եմ ծաղիկները, որոնք մայրս էր սիրում՝ վարդեր: Իսկ ընդհանրապես սիրում եմ այն ծաղիկները, որոնք քաղված չեն և շարունակում են ապրել ու ծաղկել: 

- Մանկությանս ամենավառ հիշողությունն է...

- Ծնողներս:

- Կցանկանայի խաղալ դերը...

- Երբեք ոչ մի դերի մասին չեմ երազել, սակայն իմ բոլոր կերպարները շատ եմ սիրում: Այնուամենայնիվ, կցանկանայի իսկական սիրո մասին պատմող ֆիլմում նկարահանվել, չնայած դա շատ դժվար է:

- Գեղեցկությունը...

- Առաջին հերթին ներդաշնակությունն ու ինքնաբավությունն է:

- Երազանքիս քաղաքը...

- Երազանքիս քաղաքը Վենետիկն է, սակայն սիրո և մշտական ցանկության քաղաքը Երևանն է:

- Ինձ համար սերը...

- Երբ մտքումս միայն ՆԱ է:

- Իմ սիրած գիրքը...

- Ցանկացած գիրք, որը կարդում եմ։

- Չեմ սիրում, երբ...

- Ինչ-որ բան տգեղ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել