Մենք գնում ենք եկեղեցի,մոմ ենք վառում, վերադառնում մեր տաք տները-և մեզ համարում ենք լավ հայ քրիստոնյա... Ոչ եղբայրներ և քույրեր... Միայն մոմ վառելով հայ քրիստոնյա չենք դառնա, միայն տեսականով Աստծո հետ կապ չենք ստեղծի, չնայած, տեսականն էլ պետք է շատ արժեվորել

Հայ քրիստոնյան-առաջին հերթին մարտիկն է... Մարտիկ հոգով,մարտիկ մտքով.... Հիսուսի օրինակով ինքնազօհության գաղափարը մեծարելով միայն կարող ես դառնալ հայ քրիստոնյա... Աշխարհի ցավը ուսերիդ վերցնելով և դրա դեմ պայքարելով կարող ես դառնալ հայ քրիստոնյա... Հանուն նպատակի և գաղափարի՝լավ կյանքը մերժելով կարող ես դառնալ հայ քրիստոնյա... Սրբազան հայրենիքիդ համար գաղափարական կռիվ տալով կարող ես դառնալ հայ քրիստոնյա...

Իսկ դուք գրում եք, գրում ձեր սոց-ցանցերի էջերում.... Գովաբանելով հայրենիքը և փնովելով թշնամուն ձեզ հայ եք զգում,սակայն երբ պետք է ինչ-որ գործ անել հանուն ընդհանուր գաղափարի ՝դուք զբաղված եք... Անվանելով ինքներդ ձեզ հայ քրիստոնյա, գնում եք թուրքական ավազների վրա վայելում ձեր հանգիստը.. .ձեր երեխաներին թողնեւմ եք մոռանան լեզուն,մշակույթը:

Եկեղեցի եք մտնում սակայն ձեր հոգու մոմը մոռանում եք վառել... Է՜Խ հայե՜եր հայեր... Ծախվում եք նյութական արժեքներին՝ծախելով հօգևոր արժեքները.... ՈՒրիշի ցավը անտեսելով հայ քրիստոնյա չեք դառնա, հայ զինվորի մահը իր մոր հետ չսքալով հայ քրիստոնյա չեք դառնա,սփյուռքում ապրելով հայրենիքի մեջ անօրենությունն անտեսելով հայ քրիստոնյա չեք դառնա... Հյրենիքը անտեսելով, հայ զինվորի ոգին չունենալով հայ քրիստոնյա չեք դառնա....

Հայ քրիստոնյան -դա ԶԻՆՎՈՐՆ Է. Մի եղեք ստրկամիտ, մի մեծարեք ոչ մի գերկայսրութըան՝ միայն նրա համար որ նա ուժեղ է. Դուք ուժեղ եղեք,ձեր Պետությունը հզորացրեք՝հաղթելով ներքին թշնամուն:

Է՜խ, ուր եք տղերք,Ուր ես Կարո,Վարդան, Մոնթե.... ՈՒր է ձեր տեսակը-Պետո, Կարոտ, Հրաչ, Թաթուլ... Դուք էիք հայ քրիստոնեաները, Դուք էիք արդարության զինվորները... Դուք են տղերքն էիք որ կարողացաք աշխարհի ամենավտանգավոր վիշապին հաղթել՝դուք ծնկի բերեցիք դրամին,նյութականին:

"ՈՒժն է ծնում իրավունք" -և այդ ուժը մեր կամքի, հավատքի և հպարտության մեջ պետք է փնտրել Հայեե՜ր....

ԵՂԵՔ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՙԵՂԵՔ ԶԻՆՎՈՐ և ԿՌՎԵՔ ԻԲՐև ԶԻՆՎՈՐՙ

ԿԵՑՑԵ ՀԱՅԿԻ և ՔԱՋ ՎԱՐԴԱՆԻ ՍԵՐՈՒՆԴԸ...

ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆՙՙՙ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել