Էսօր առավոտ եկա գործի ու ֆեյսբուքիս պատը նայելուց, պատահաբար մի գրառման առնչվեցի, որտեղ քլնգում էին «Glendale Life» ռեալիթի շոուն, թե բա ամա՜ն, խայտառակությո՜ւն, հասե՜ք, փրկե՜ք՝ հայ գենը վտանգի տակ ա։ Ասի այ մարդ, հլա մի հատ մտիկ անեմ, տենամ թե էս անգամ հայ գենին ինչով են ուզում խփել...
Այ ձեր ցավը տանեմ, նայեցի ու հասկացա, որ առնվազն դեպի ԱՄՆ ապաշքյարա արտագաղթը գոնե քչացնելու համար սենց հաղորդումները իդեալական են, որ սրան զուգահեռ մի երկու հատ էլ իալիթի շոու նկարեն ասենք «հայրենակիցներ» ծրագրով ՌԴ հեռավոր արևելքի ինչ որ խուտոռում տեղավորված հայ գաղթականների, կամ էլ եվրոպայում փխստականների ճամբարներում «տժժացողների» մասին, կարող ա ընդհանրապես արտագաղթը կանգնի։
Խոսքի նայեք էլի, հենց առաջին էպիզոդում էս շոուի ինչի ենք ականատես լինում. մի հատ պարսկահայ, մի հատ էլ լիբանանահայ ծյոլկեքի, որոնցից մեկը սենց մի քիչ էլ գնա, մի երկու տարուց կաա անունը դնի Բոտեքսյան։ Էն մյուսի մասին դեռ բարդ ա ասել համենայն դեպս առաջին էպիզոդում Բոտեքսուհու պադտանցովկի կարգավիճակում էր, բայց ոնց հասկացա՝ ըստ սցենարի էս էլ պտի փչացածի մեկը լինի ու ընկերոջը դավաճանի։
Հետո մի հատ էլ դժբախտ պատահար ցույց տվին՝ վաղուց արդեն բոտեքսյան դառած ու երկրորդ կռուգի պոռնոաստղ հիշացնող մեկին ու իրա տղուն, որը երկր մտորումներից հետո ի վերջո եկավ էն եզրակացությանը, որ էդքան էլ վատ չի, որ իրա մերը ոնց որ պլաստմասե պոռնոաստղ լինի (զատո ինքը՝ զավակը սիրասուն, մազեռատի ա քշում)։ Ու հա, էս դժբախտ պատահարի շոկը դեռ չցրված, իրա գամասեկ չինացիոտ պուպսիկ-ընկերոջն են ցույց տալիս ու ծեր բոտեքսը պատմում ա, թե իրականում ինչ հոգեղեն ու ուրախ կյանք ունեն իրենք ու վաբշե ձեններս կտրենք. գամասեկ պուպսիկը գիտե՜ք ինչքան բարեգործություն ա անում ու մյուս պահին լուի վիտոն կոշիկներով պատն ա ցույց տալիս, որոնց գնով գարելի էր լուծել Աֆրիկյան ինչ որ մի պետությունում սոված երեխաների հարցերը...
Ու վերջապես՝ Հայաստանի հետ կապված մասը (թե չէ մյուս դեպքերում Հայաստանի հետ կապը անգլերենի արանքում մեկումեջ լսվող հայերեն բառերն էին)... Արմենոոիդզի Էդգարն ու իրա կինը։ Հենց սկզբից խնդալս էկավ. կինը պատմում ա, թե էկանք Գլենդեյլ, մի ամիս մնացինք, հետո հետ եկանք Հայաստան ու հասկացանք, որ մեր տեղը Գլենդեյլն ա (Հայաստանը ատստոյ էր էլի) ու էկանք Американская мечта-i հետևից....ու մյուս կադրում տեսնում ենք, որ ամերիկանսկայա մեչտան՝ էդ լիմուզինի շոֆեռ դառնալն ա փաստորեն... զատո Ամերիկայում են...
Նենց չի, որ ես համարում եմ, որ ամոթ գործ գոյություն ունի։ Ցանկացած գործ ավելի պատվաբեր ա, քան դիվանի վրա վեր ընգնել ու ոչինչ չանելը, բայց ստեղ անգամ Էդգարն ա ակնարկում, որ ակնհայտ ռեգրեսս կա ու միանգամից պաշտպանական պոզա ա մտնում, թե բա ինձ չի հետաքրքրում թե ինչ կասեն։ Բան էլ չենք ասի մատաղ, պռոստը տեսականորեն՝ ինչ գլենդեյլում պադավատ աշխատես, ինչ Հայաստանում՝ շոշափելի տարբերություն չկա՝ եկամուտ-գնողունակություն պրիզմայից ելնելով։
Վերադառնալով ընդհանուր շոուին, կարելի ա ասել, որ իհարկե մի այլ կարգի գլյանցեվի երանգներով ուզում են ներկայացնեն ամերիկահայերի կյանքը ու հիմնական փիլիսոփայությունն էն ա, որ մերիկայում կարաս երկու բան անես՝ փող աշխատես ու փող ծախսես։ Ընդ որում, եթե նայեք՝ բոլոր փող ծախսողները սփյուռքահայեր են, ովքեր կներեք, բայց բաց ոռով որպես կանոն Ամերիկա չեն խցկվում, առավել ևս, որ ոչ լիբանանում, ոչ պարսկաստանում, ոչ էլ մի քանի սերունդ ամերիկայում ծնված հայերի մեջ չքավոր-աղքատները շատ քիչ են լինում։ Ուղղակի պետք ա կարանալ էդ իսկական մեսսիջները տենալ մազերատիների, սիլիկոնե ծիծիկների ու պուպսիկ-գամասեկի մատանիների արանքում։
Շոուն կարող եք դիտել այստեղ