Ռուսաստանաբնակ պրոդյուսեր Վալերի Սահարյանը փորձում ա աշխարհը ցնցող ֆիլմ նկարել Կոմիտասի մասին՝ աշխարհի աստղերի մասնակցությամբ։ Սկզբում մտածեցի, որ լավ ա անում։ Բայց երբ որ հարցազրույցը մինչեւ վերջ կարդացի, էլ չկարողացա ոգեւորվեմ։ Ասում ա՝ «Նա [Կոմիտասը] ժամանակի հայ օլիգարխների մութ ու հանցավոր կյանքի մասին շատ բան է իմացել: Իսկ եթե նա բարձրաձայներ այդ ամենի մասին, ոչ ոք նրա ասածը կասկածի տակ չէր առնի, որովհետև խոսողը ոչ այլ ոք, քան Կոմիտասն էր լինելու: Դրա համար էլ նրան փակել են Եվրոպայում՝ հոգեբուժարանում, բոլորի աչքից հեռու» --- էս անլուրջ մակարդակով ա ֆիլմը նկարելո՞ւ։ Լավ ա չի ասում ցեղասպանությունն էլ ոչ թե թուրքերը, այլ հայ օլիգարխներն են արել, որ Կոմիտասից ազատվեն ..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել