Սիրելի ՖԲՀ և ուղղակի Հ:

Ինչպես հիշում եք, ՀՀ ԿԳՆ-ն բանակցում էր APPLE սարքավորումների համար առաջին հայատառ ստեղնաշարի ստեղծողների հետ այն անվճար դարձնելու մտադրությամբ:

Շտապում եմ ձեզ ուրախացնել, որ մեր համատեղ ջանքերով այսօրվանից HayTar հավելվածը անվճար է բոլոր օգտատերերի համար:

Շնորհակալություն եմ հայտնում ծրագրի հեղինակներին: Կեցցեք:

Իսկ մեզ մնում է վայելել մայրենի լեզվով համացանցային շփումները:

Հ.Գ. Այս նախաձեռնության համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվել: Պարզապես բարի կամք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել