{ Ժողովուրդ լավ ... ուրեմն ինչ է ապացուցում «Ուլիս» ակումբի փորձը: Ահա թե ինչ: Երբ դեռևս ամառային արձակուրդային շրջանում հայտնի դարձավ, որ գրեթե հաստատ Հայաստանի բարձրագույն խմբում մնալու են 7 ակումբներ,բոլորս մի պահ հասկացանք, որ դա արդեն վերջն է: Սակայն եկավ ավետիսն ու մնացինք հին տաշտակին: Մի պահ կարելի էր հարց տալ, թե ի՞նչ կարելի է սպասել թիմից, ով հազիվ գումար է հավաքել, մի կերպ դիմանալու ու դիմագրավվելու համար ապագա խոչընդոտներին: Սակայն արի ու տես, որ բավական է սպասվածից երկու - երեք անգամ շատ գումար ներդնել, կանչել մի քանի ֆունկցիոնալ միջին պատրաստվածությամբ լեգիոներ /ի դեպ, բոլորս էլ հասկանում ենք, որ նրանք անգամ երրորդ կարգի ու որակի լեգիոներներ չեն, եթե ոչ ավելի ցածր/ ու ստացվում է, որ նրանք, ոչ թե մրցունակ են Հայաստանի առաջնությունում, անգամ անպարտելի: Վատն այն է, որ դա ուղղակի ամոթանք է հայ ֆուտբոլիստների համար, երբ գալիս են իրար հետ չխաղակցված մի քանի լեգիոներներ, միանում մեր տեղական .... չասեմ ինչին ու ստեղծում մարտունակ թիմ: Չգիտեմ, դրանից հետո նույն հենց «Փյունիկ»-ը պետք է դուրս գա առաջնությունից, քանի որ այդ տղաների մեծամասնությունն իրար հետ հիանալի ֆուտբոլային դպրոցում ստեղծված պայմաններում պարապում են գրեթե այն օրվանից երբ սկսել են քայլել .... ինչ ասեմ, սաղ հասկացաք }

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել