Հիմա.. ես անհանգիստ եմ շատ.. և լաց եմ լինում...
Ննջեցրու ինձ խենթս..
ննջեցրու..
երգիր օրօրը..
մայրիկը միշտ այդպես էր անում որ հանգստանամ..
Խենթս.. մայրիկ դարձիր ինձ համար.. 

Դու միշտ ասում էիր, որ կողքիս ես.. 
Ինձ կծառայես..կլինես հայր..մայր.. եղբայր..քույր..ընկերուհի..
Պահը վրա է հասել..
Ննջեցրու ինձ...

Դու վաղուց արդեն ետ ես քաշվել..
Երևի ինքդ քնելես...
Իսկ քեզ համար օրօր ով է երգում??

Ես փակում եմ աչքերս,
Բայց չեմ լսում քո ձայնը..
Երբ ես փակում էի աչքերս
Մայրիկը միշտ երգում էր, որ քնեմ.. 

Ես բացում եմ աչքերս ..
Կրկին ոչ մի ձայն..
Երևի ինքդ` քնել ես..

Ննջիր խենթս..
Իսկ ես ....
Ես օրօր կերգեմ..
Մայրիկն այնքան է երգել, որ սովորել եմ..

ննջիր..
ես` խենթս , քեզ մայրիկ կլինեմ...
Ննջիր..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել