Թուրքական TRT 1 հեռուստաընկերությամբ հեռարձակվող <Kızıl alma>, <Կարմիր խնձոր> սերիալի մի դրվագում պատմվում է ադրբեջանցի հակահայ դիվերսանտ, ներկայումս Ադրբեջանում ազգային հերոս ճանաչված Մուբարիզ Իբրահիմովի մասին... Ֆիլմում կա մի դրվագ, որտեղ թուրքը Իբրահիմովի գերեզման այցելած աղջկան խնդրում է պատմել այցելուներին, որ իրենք <բոլորը Մուբարիզ են> և Իբրահիմովը պետք է երեխաներին օրինակ ծառայի...
Սրանից կարելի է եզրակացնել, որ ներկայումս Թուրքիայի քարոզչական շրջանակներում հակահայկականությունը որոշակի սրացումներ է ստանում և զարգացման միտումներ է ցույց տալիս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել