Եռյակի հանրահավաքները դիտելիս մոտս թերի դեժավյուի զգացողություն է առաջանում՝ համեմված տարակուսանքի զգացողությամբ, որն առաջ է գալիս բանախոսների տոտալ երեսպաշտության ու երկերասանիության դրսևորումից։ Օրինակ այսօր՝ Սիսիանում կայացած հանրահավաքը վերցնեն...

Ժառանգության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը քիչ էր մնում մի հատ էլ ժողովրդի վրա մուննաթ աներ... չնայած, ինչի՞ «քիչ էր մնում», լավ էլ արեց։ Մարտիրոսյանի ասածից ստացվեց, որ Րաֆֆու ձախողման մեջ մեղավոր էր ոչ թե Րաֆֆին, ով վերջում կներեք, բայց արդեն կապիկության ու աբսուրդի թատրոնի էր վերածել իր հանրահավաքները (ամսի 9-ին ընդհանրապես ասում էր «գնացեք տուն, մի երկու ժամից էլի վերադարձեք»), այլ ժողովուրդը, ով պարզվում է միասնականություն չդրսևոեց։

ԲՀԿ-ի ներկայացուցիչներն են խոսում այնպես, ասես իրենց քաղաքական ուժև երեկ չէ առաջի օրն է ձևավորվել, իսկ իրենք էլ դրանից 15 րոպե հետո են իրենց քաղաքական կարիերան սկսել։ Այնպես են խոսում կոռուպցիայից ու սոցիալական անարդարությունից, կարծես իրենք էդ ամենում ՀՀԿ-ից պակաս են ներգրավված անգամ հիմա։ Երևի պետք է անընդհատ հիշեցնել դրանց, թե ինչպես էին ՀՀԿ-ից առաջ ընկած քվեարկում ազգադավ օրինագծերի օգտին ու ինչպես էին իրենց նախարարները հայտնվում կոռուպցիոն սկանդալներում... Բայց հիմա իրենք դառել են մեսսիաներ։

Դե իսկ գլխավոր մեսսիաները իհարկե ՀԱԿ-ում են, ովքեր արդեն վաղուց ապացուցել են, որ կարող են գործունեություն ծավաելել ու անմեղ գառի հայացքով նայել էլեկտորատի աչքերին՝ ամեն օր ոտնահարելով հետևողականություն ասվածը։ Սակայն չեմ ուզում խոսել այնպիսի բաների մասին, որոնց մասին անգամ ալարկոտը չի խոսացել։ Ավելի ուշագրավ է ՀԱԿ-ականներին հենց հանրահավաքներին ուսումնասիրել։ Նրանց վարքը թե այնտեղ, թե սոցիալական ցանցերում, հիշեցնում է ստաժով թմրամոլի վարք, ով մինչև վերջերս էլ չէր կարողանում իրեն նորմալ դոզաներ թույլ տալ, իսկ հիմա հայտնվել են կոկաինով լի սենյակում։ Ելույթներն էլ մեկին մեկ կրկնում են 2007-2008 թատերաշրջանի ելույթները...
Սակայն ինչպես թմրամոլների մոտ, այնպես էլ ՀԱԿ-ականների մոտ բանականությունը խամրել է ու նրանք չեն հասկանում, որ ի տարբերություն այն ժամանակվա, հիմա մարդկային հավաքներում արհեստականության գործոնը շատ ավելի շատ է ու առավել ևս հենց ՀԱԿ-ի նկատմամբ ժողովրդական վստահությունը այսքան ցածր երբեք չեն եղել ու եթե չլիներ ԲՀԿ-ի ռեսուրսը, ՀԱԿ-ը միայն իր մի քանի տասնյակ կողմնակիցներին էր կարողանալու իրար գլուխ հավաքել, իսկ ոևորությունը ոնց չկա, այնպես էլ չի լինելու։ ԿԱրծում եմ, որ Եռյակների հանրահավաքները կհանդիսանան ՀԱԿ-ի կարապի երգը ու առավել ևս սխալ է ակնկալել 2008-ի ալիքի պես ինչ որ բան, որտեղ դրոշակակիրների դերում կլինեն ԼՏՊ-ի վկաները։

Այ այսպիսի աղավաղված իրականությունում ենք ապրում ու դրանում ՀՀԿ-ից ու գործող իշխանություններից պակաս մեղավոր չեն նույն Եռյակը, որը այս արատավոր համակարգի նույնքան անբաժանելի մասն է, որքան ՀՀԿ-ն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել