Հասարակության լայն շերտերում, բուռն քննարկման առիթ է հանդիսանում ոչ իշխանական ուժերի պայքարի ֆորմատը։ Ոմանք հասկանալով հարցի լրջությունը՝ երկրում առկա խնդիրների լուծում, ՀՀ քաղաքացու կյանքի բարելավում, սատար են կանգնում այդ ուժերին, իսկ այն հատվածը, ովքեր ինչ-որ կերպ օգտվում են իշխանական կերակրատաշտակից, ակտիվ լծվել են ոչ իշխանական ուժերի գործողությունների քննադատմանը։ Ուղակի այդ մարդկանց պետք է հիշեցնել, որ այս տարիների ընթացքում, ինչ "իշխանություն պատվո հարթակը" գերեվարած ՀՀԿ-ն գործում է իրեն հարիր գործելաոճով, մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ ուղակիորեն օրեցօր մոտենում է անունդի եզրին։ Դրա վառ վկայությունն է արտագաղթի ահագնացող տեմպերը, աղքատության աճը, գործազրկության մակարդակը, տնտեսության խոստացված աճը, որը երբևէ չի եղել և այսպես շարունակ։ Հիմա ինչ է մնում ենթադրել, որ կա հասարակության մի զանգված, ովքեր թքած ունենալով մնացած բոլորի վրա, քանզի իրենք փոքրիշատե կարողանում են գոյատևել, դեմ են դուրս եկել հիրավի արդար պայքարի ուղի բռնած ուժերին, չգիտակցելով, որ այդ կերպ "քար" են գցում իրենց ապագա սերնդի ապագայի վրա, քանի որ այսպես շարունակվելու դեպքում, անգամ հույս չկա, որ երկրի վիճակը կբարելավի, իսկ երկրի վիճակը բարելավելու միակ և արդյունավետ տարբերակը, դա արմատական փոփոխություններն են իշխանական համակարգում, ինչին և ձգտում են վերոնշյալ ուժերը՝ իրենց համակիրների հետ միասին, իսկ խանգարել, փնովել անտեղի այդ գործընթացը, դա սեփական եսն ու արժանապատվությունը անարգելու ախտանիշ է։ Կոչ բոլոր բոլոր ՀՀ քաղաքացիներին՝ անցյալում թողեք բոլոր ամբիցիաները վերոնշյալ ուժերի հետ կապված, սա կուսակցական կամ սեփական շահերից բխող պայքար չէ, սա հայրենանվեր գործ է, որին պետք է բոլորով սատար կանգնենք։
Ես հոկտեմբերի 10-ին գնալու եմ Ազատության հրապարակ՝ պայքարելու սեփական բարեկեցիկ կյանքի և արժանապատիվ ապրելու ցանկության հետևից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել