Այս կանայք փոխել են պատմությունը՝ հակառակ գնալով հասարակությունում արմատավորված պատկերացումներին և կոտրելով կանանց մասին առկա կարծրատիպերը։ Նրանք հաճախ ստիպված են եղել թանկ վճարել դրա համար, սակայն պատրաստ են եղել անգամ զրկանքների գնով հասնել արմատական փոփոխությունների։  

1. Այս 18 տարեկան աղջիկը Սիմոն Սեգուանն է։ Նա մարտնչել է  1944 թ.-ին՝ Ֆրանսիական դիմադրության ժամանակ՝ մասնակցելով Փարիզի ազատագրմանը։

2. Սարլա Թաքրալը առաջին հնդկուհին է, ով օդաչուի արտոնագիր ստացավ։ Լուսանկարը նկարվել է 1936 թ.-ին, երբ Սարլան դեռևս 21 տարեկան էր։

3. Շվեդ կինը իր պայուսակով հարվածում է նեոնացիստական շարժման ներկայացուցչին։ Ասում են, որ այս կինը մի կերպ փրկվել է համակենտրոնացման ճամբարից, 1958 թ։ 

4. Ընտրական իրավունքի համար պայքարաղ ակտիվիստ Էնի Լամփքինսը Լիթլ Ռոքի դատարանում, 1961 թ.  

5. Արական սեռի բանվորների զորակոչվելուց հետո այս աղջիկները ստիպված էին անձամբ տեղափոխել սառույցի ծանր բլոկները, 1918 թ։ 

6. 1917 թ.-ի հոկտեմբերի 23-ին Նյու Յորքում քայլերթ կազմակերպվեց, որի նպատակն էր պաշտպանել կանանց ըտրական իրավունքները։ Լուսանկարի ճապոնացի կինը Կոմակո Կիմուրան է։ Նա հայտնի հասարակական գործիչ  է, ով պայքարում էր հանուն կանանց ու տղամարդկանց իրավահավասարության։  

7. Այս լուսանկարը նկարվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Այս իսպանացի աղջիկը կոմունիստ զինվոր Մարինա Գինեստան է, ով այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան էր։

8. 1934 թ.-ին լուսանկարիչ Մարգարետ Բուրկ-Վայթը՝ ֆոտոխցիկը ձեռքին, մագլցեց Քրայսլեր-բիլդինգ։ 

9. Էլսփեթ Բիրդը առաջին կինն էր, ով 1980-ականներին փորձեց մոտոցիլետով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել։ Ճանապարհորդությունը 3 տարի տևեց։ Այդ տարիների ընթացքում այս կինը մոտոցիկլետով հատեց 77248 կմ տարածություն։ 

10. Մի կին թեյ է խմում Լոնդոնյան բլիցի ժամանակ գերմանական զորքերի կողմից կազմակերպված ռմբակոծությունից հետո։ Նրա ողջ ունեցվածքը վերածվել է փլատակների։ 

 

11. Ֆիլիպինցի միակ պարտիզպանուհին՝ կապիտան Նիեվես Ֆերնանդեսը, ցույց է տալիս ամերիկացի զինվորին, թե ինքն իննչպես է սպանել ճապոնացի զինվորներին։ Լուսանկարը նկարվել է 1944 թ.-ին։ 

12. Հոլանդացի կինը գրաժարվում է լքել իր ամուսնուն՝ գերմանացի զինվորին, երբ Դաշնակից ուժերը բռնում են նրան։ Նա նախըմտրում է ամուսնու հետ միասին անազատության մեջ մնալ, 1944 թ։ 

13. Բրիտանացի սերժանտը զորավարժանք է անցկացնում կանանց ին քնապաշտպանական ուժերի շրջանում Բրիտանիայի ճակատամարտի ժամանակ՝ 1940 թ.-ին։ 

14. Այս 15-ամյա աղջիկը հունգարացի զինվոր Էրիկան է, ով 1956 թ.-ին կռվել է Խորհրդային Միության բանակի դեմ։ 

15. «Lockheed» կազմակերպության աշխատակիցը մասնակցում է P-38 Lightning կործանիչի կառուցման աշխատանքներին։ Լուսանկարը նկարվել է Կալիֆորնիայում 1944 թ.-ին։ 

16. 1917 թ.-ին նկարված այս լուսանկարում պատկերված է, թե ինչպես է Կարմիր Խաչի բուժքույրը գրի առնում բրիտանացի զինվորի վերջին խոսքերը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել