Երբեք չէի պատկերացնի, որ մի օր կպատմեմ այս մասին այսքան հիասթափված ...  
Քեռիս՝ Սերգեյ Սարգսի Խաչատրյանը զինվորական  ծառայությունն անցկացնում էր Լեհաստանի Լեգնիցա  քաղաքի  N զորամասում:Համարյա ամեն շաբաթ ստանում եվ ուղարկում էինք նամակներ :1957 թիվի ամռանը  քեռուս նամակները  դադարեցին  մայրս, որին Սերգեյը մայր էր համարում , դիմեց զորամասին ,խնդրելով լուր հայտնել Սերգեյից, պատասխանը եղավ քեռուս նամակը:Նա հայտնում էր , որ եղել է «արձակուրդում» , որ ամեն ինչ լավ է , ծառայությունը շարունակվում է..Նա չէր հայտնել , որ գրում է զինվորական հոսպիտալից: 
         ...Երբ մտնում են Հունգարիայի տերիտորիան  Հաթվան քաղաքի մուտքի մոտ մի ծերունի մոտենում է ռազմական մեքենային՝ խնդրելով ձեռք չտալ  իր 12 տարեկան  թոռնիկին, քեռիս խոստանում է եվ նկարվում ծերունու  ու թոռան հետ, որպես հիշատակ:Այդ  ծառայության ժամանակ քեռիս վիավորվում  է եվ երկար ապաքինվում  հոսպիտալում: Հետո իմացանք նրա մահվան լուրը, որ զոհվել է «հանուն հայրենիքի»: Հիմա  Հաթվանում  է նրա գերեզմանը: Մահվան լուրի  հետ մեզ  ուղարկել  էին Սերգեյի անձնական իրերը , բազմաթիվ նկարների մեջ էր  եվ  քեռուս նկարը տղայի ու ծերունու հետ, իսկ հետեվում գրված էր  նրանց հասցեն:
          1964թ. սոցիալիստական լագերի երկրների կոմերիտական երիտասարդական հավաք էր Բուդապեշտում,  ես էլ էի մասնակցում այդ հավաքին: Առիթից օգտվելով  գտա այդ տղային՝ ԷՌՆԵ ԼԱԶԱՐ-ին,  որն արդեն ուսանող էր: Եղանք  Հաթվա քաղաքի եղբայրական գերեզմանոցում: Ծաղիկներ դնելու պահին Էռնեն ասաց,- ես այսօր չէի լինի... ես ապրում եմ Սերգեյ Սարկիսովիչի  բարության շնորհիվ...մենք գրկախառնվեցինք  եվ երկար  պահպանում էինք մեր կապերը: Ու՞ր ես   ԷՌՆԵ, ինչո՞ւ  ես լռում, երբ քո հայրենակիցները հային դավաճանում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել