Հայաստանի կառավարությունը սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական ակտիվությունը բարձրացնելու նպատակով հաստատեց այդ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին հարկերից ազատելու մասին նախագիծը:

Կառավարության այս նախաձեռնության մասին մարզեր կատարած այցելությունների ժամանակ ասել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Համաձայն փաստաթղթի, հարկերից կազատվեն կառավարության սահմանած ցանկում ընդգրկված համայնքներում տնտեսական գործունեություն ծավալողները:

Ընդ որում, ինչպես նշեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը կազատվեն ավելացված արժեքի հարկի, շահութահարկի եւ եկամտային հարկի վճարումներից: Առեւտրային գործունեություն իրականացնողները կազատվեն ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել