
11 տաղանդավոր կին ֆոտոլուսանկարիչներից կազմված խումբը, ճամփորդելով ամբողջ աշխարհով, ֆոտովավերագրել են աշխարհի կանանց ու նրանց պատմությունները, իսկ ստացված լուսանկահրները ցուցադրության են հանվել National Geographic-ի "Women of Vision" ցուցադրությանը։ Ստորև կարող եք դիտել դրանցից մի քանիսը։
Լուսանկարիչ՝ Jodi Cobb
Մարմնավաճառները, ովքեր հայտնի են որպես «վանդակի աղջիկներ» և հաճախ պահվում են որպես սեռական ծառայություն մատուցող ստրուկներ, ցուցադրում են իրենց Մումբայի փողոցում։
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի սրճարաններից մեկում թերթ կարդացող կինը։
Լուսանկարիչ՝ Stephanie Sinclair
Լեյտենանտ Յեմենի կանանց հակաահաբեկչական ստորաբաժանման բարաքում։
Նուջուդ Ալին՝ եմենցի աղջիկը, ով ցնցեց աշխարհը՝ 10 տարեկանում կարողանալով բաժանվել ամուսնուց։
Լուսանկարիչ՝ Kitra Cahana
Լեզվի վրա պիրսինգ անող աղջիկները՝ «ոգևորված ու վախեցած»,-ինչպես նշում է աղջիկներից մեկն, ում փիրսինգ անել համոզել է իր ընկերուհին։ Թեքսասի Օսթին բնակավայր։
Լուսանկարիչ՝ Carolyn Drake
Շփումը Չինաստանի Հոտան երկրամասի Ույգուր փոքրիկ քաղաքի գիշերային ակումբում։
Լուսանկարիչ՝ Lynsey Addario
Հիմնակմանում այրի կանայք մարզվում են ոստիկանական ուժերում աշխատանքի համար։ Քաբուլ։
Լուսանկարիչ՝ Maggie Steber
Լուսանկարչուհու՝ հիշողության կորստից տառապող մայրը՝ Մադջե Սթեբերը, իր կայնքի վերջին օրերին անկողնում։
Չորս քույրիկները կիրակի եկեղեցի գնալուց հետո իրենց անկողնում հանգիստ ննջում են կեսօրին։ Մայամի, Ֆլորիդա։
Լուսանկարիչ՝ Amy Toensing
Կանայք վայելում են Ատլանտյան օվկիանոսի ալիքները։