Էս օրերի լրահոսի վտանգավոր միքսնա մի տեսակ: Ուրեմն հենց արդարադատության համակարգը որոշեց դատվածների վիճակը բարելավել, բարեփոխումներ անել, հենց դատվածները սկսեցին բողոքել ու պահանջներով դիմել երկրի գերագույն հրամանատարին: Էն էլ նախագահի «էսօրվա խառը գլխին» էսպես ասած: Ու էն էլ ովքեր` ցմահները: Էսպես որ մի փոքր ուշադիր էս նայում հայկական լրահոսը, մի քանի դիտակում անել ստացվում է: Դրանք էլ իրենց հերթին մի շատ վտանգավոր բան են ջրի երես հանում կարծես թե: Տեսեք, արդարադատության նախարարը կարելի է ասել նորանշանակ է, եկել է ու բարեփոխումներ ուզում սկսել, քրեակատարողականի պետը լրիվ նոր է, ու հլը պարզ չի կարողանալու է գլուխ հանել էդ շատ սպեցիֆիկ ոլորտում: Ցմահները նույն են, հիմնականում հին են ու...համ շտապելու տեղ չունեն, համ էլ ախր շատ լավ գիտեն ումից, երբ ու ինչ ակնկալեն: Իրենք իսկապես գիտեն դա բոլորից լավ: Ու հանկարծ մասսայական հացադուլ: Նույնիսկ սատկած հավի ծիծաղը կգար, առավել ևս որ օր օրի հացադուլավորների շարքերը նոսրանում են: էս երեք հարցը, որ իրար կողք ես դնում ուղղակի ծոր է տալիս մի պարզ ճշմարտություն: Ավանտյուրա է տեղի ունեցել, որին զոհ են գնացել ու արդեն դա հասկացել հենց ցմահները, նորանշանակ քրեակատարողականի պետին փորձում են հասարակության առաջ «փուռը» տալ, արդարադատության նախարարին էլ թիրախ են դարձրել: Ու որ մի քիչ էլ խորն ես նայում, ցմահների բունտից էլ ավելի էն կողմ, էլի է բան ծոր տալիս: Հայսատանում ջուր ու օդ պղտորողների մութ թև կա, որը լրատավական գործիքների է տիրապետում ու «խնդիր» է լուծում փաստորեն: Էսպիսի պղտորումներ կային նաև ամառանը, երբ սահմանումներում վիճակը լարված էր: Ըտրությունների ժամանակ դե էլ չասեմ: Գիտեք ինչ եմ մտածում, դատապարված մարդկանց օգտագործելը իհարկե շատ անբարոյական բան է: Բայց դե էս էլ կանցնի կգնա: Խնդիրն ուրիշ է, լրատվականները պիտի սպեցիֆիկ ոլորտների վերաբերյալ հրապարակումներում մի քիչ զգուշավորություն դրսևորեն: Ախր հասարակության մեջ միշտ հետքեր են մնում նման բաներից հետո: Շինծու վատ բաները, դրանց հրապարակային ներկայացման դիտավորյալ չար շեշտադրումները ախր ընդհանուր ընկճատ են առաջացնում հասարակության մոտ: Իսկ ընկճված ժողովուրդը ոչ մի լավ բանի չի հավատում, հետևաբար չի էլ պայքարում լավին հասնելու համար: Լավն էլ տեսանելի ու պատկերացնելի է նրա համար: Այ էսպիսի ավանտյուրաներով են ախր ազգի մեջքը կոտրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել