Գնալով համոզվում եմ, որ այս օպերացիայի հեղինակը պարոն Պուտինն է: Հրապարակելով իր կայսերապաշտական նկրտումները Եվրազեսի տեսքով, վերոհիշյալ պարոնը բազմաթիվ էմիսարներ ուղարկեց Հայաստան, Հայաստանից հավաստիացումներ ստանալու, այդ գոյություն չունեցող կառույցին անդամագրվելու համար: Նույնը կատարվեց Մոսկվա մեր նախագահի այցի ժամանակ: Ի պատիվ մեր իշխանությունների, մերոնք որևէ խոստում չտվեցին, դեռ հակառակը, մեր վարչապետը հստակ ասաց, որ Հայաստանի զարգացումը կապվում է Եվրոմիության և համամարդկային արժեքների հետ (որոնց չգիտեմ ինչու մեր մոտ ասում են Եվրոպական): Քանի, որ պարոն Պուտինը մեզանից իր ցանկալի պատասխանը ակնկալում է մինչև աշնան վերջ, իրականացվեց <յախկ Եվրոպա> օպերացիան: Հիմա Կրեմլի բացահայտ և գաղտնի գործակալները լծված են այդ <սուրբ> գործին` ամեն գնով դատապերտել Եվրոպան, Եվրոմիությունը և համամարդկային արժեքները: Ցավոք այդ գործին են լծվել նաև, անգիտակցաբար ազդեցության գործակալներ դառած շատ արժանավոր մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել