Գիտե՞ք ինչը չի դզու՞մ...
Հիմա բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանը Սաֆարովին անպատիժ չի թողնելու...
... բայց այ անհասկանալի է, որոշ մարդկանց էդ ոգևորված գրառումները, թե որ երկրից կոնկրետ պիտի օրինակ վերցնենք, թե ոնց են հարցերը լուծում սրիկաների հետ...
 Հա, յանի ի՞նչ... մի ոգևորված ամբողջ համացանցը տարածված է, թե Իսրայելյան հատուկ ծառայությունները, ինչպես են հաշվեհարդար տեսել տարբեր երկրներում, ու ակտիվ կոչեր են հնչում, թե Հայաստանն էլ պիտի իրենցից օրինակ վերցնի...
Է Իսրայելն ո՞ւր էր, որ մենք «Նեմեսիս» օպերացիան արեցինք (սրիկաներին գտանք ՏԱՐԲԵՐ երկրներում ու սատկացրինք), Գուգեն Յանիկյան ունեցանք, Լիսբոնի տղերքին քանի՞ հոգի են հիշում (հուլիսին նրանց հիշատակության օրն էր), Օգոստոսի 10-ին քանի՞ կոչ անող էր գնացել Եռաբլուր` ԱՍԱԼԱ-ի զոհված տղերքի գերեզմանին ծաղիկ դնելու՞...
... Ու ընդհանրապես, մի քիչ մեր պատմությունը սովորեք էլի... տարբեր երկրների օրինակները լավ սերտում եք, լավ եք անում, բայց լավ չի, որ սեփական հերոսական պատմությունը լավ չեք իմանում ու հենց էս պահերին եք հիշում, որ թասիբ կա, պատժել բան կա, Վրեժ կա, Վերջի վերջո` Ազգայնական կա, Ու տենց...
 Ի միջիայլոց, Մեր պատմության մեջ դրվագ կա, երբ թշնամին Հայ ազնվական տոհմից ու ռազմական ներկայացուցիչներից մի քանիսին եկեղեցում վառել է, դրանից 500 տարի հետո, հայերը նույն այդ թշնամուց վրեժ են լուծել` իր առաջնորդներից ու ռազմական գործիչներից բաղկացած մի խմբի իրենց մզկիթում վառելով: 500 տարվա կտրվածքով անգամ վրեժ լուժող ազգին սովորացնում եք, թե ինչ երկրից պիտի հա՞ վրեժ լուծել սովորի...

Խելքի աշեցեք... Ուրիշներն են մեզնից սովորում... Մեզ չճանաչելու արդյունքում ենք էս օրին հասել... ՀԱՅ ԱԶԳԻՆ ՃԱՆԱՉԵՔ... ՄԵԶ ՀԵՏ ԽԱՂ ՉԵՆ ԱՆՈՒՄ... ՉԵՆՔ ՆԵՐԻ....

Թշնամին թող լավ իմանա...

...Քառսուն գազ խոր հորում ըլնենք,
Թե ջաղացի ջոջ քարի տակ,
Տ՛էլնի ձեր դեմ Սասնա Դավիթ,
Տ՛էլնի ձեր դեմ Թուր Կեծակին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել